Մանկական ավանդ

Ձեր երեխայի անհոգ ապագայի համար առաջարկում ենք ներդնել «Մանկական» ավանդ: «Մանկական» ժամկետային ավանդն ընդունում ենք ֆիզիկական անձանցից` երեխաների անունով ներդնելու պայմանով:

Մանկական ավանդ
Վերադառնալ

Նվազագույն գումար

Տարեկան տոկոսադրույք

100,000 ՀՀ դրամ

 9.5 %

250 ԱՄՆ դոլար

 4.5 %

1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական անձանցից, հօգուտ երեխաների Ավանդ ներդնելու պայմանով՝ 2 տարուց մինչև երեխայի 18 տարին լրանալը:

2. Որպես ավանդատու կարող են հանդես գալ ինչպես երեխաների օրինական ներկայացուցիչները (ծնողները, խնամակալները), այնպես էլ երրորդ անձիք:

3. Տոկոսագումարների վճարումը կամ կապիտալացումը իրականացվում է ամենամյա պարբերականությամբ:

4. Ավանդը կարող է համալրվել (ավելացվել)՝ սկսած նվազագույնը 40,000 ՀՀ դրամից կամ 100 ԱՄՆ դոլարից: Մեկ ամսվա ընթացքում համալրումների ընդհանուր գումարը 5,000,000 ՀՀ դրամը կամ 10,000 ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է Բանկի Վարչության որոշումը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:

5. Հօգուտ երեխաների բացված ժամկետային ավանդները տնօրինվում են երեխայի օրինական ներկայացուցիչների կամ երրորդ անձանց կողմից, օրենքով նախատեսված դեպքերում մինչև երեխայի 18 տարին լրանալը:

6. Կնքման օրից սկսած 2 տարվա ընթացքում պայմանագիրը դադարեցնելու դեպքում իրականացվում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ ՀՀ դրամ 0.5%, ԱՄՆ դոլար 0.1% տարեկան տոկոսադրույքով:
2 տարին լրանալուց հետո պահպանվում են մինչև վերջին կապիտալացումը (վճարումը) հաշվարկված տոկոսագումարները, իսկ կապիտալացումից (վճարումից) հետո ընկած ժամանակահատվածի համար կատարվում է տոկոսագումարների վերահաշվարկ ՀՀ դրամ 0.5%, ԱՄՆ դոլար 0.1% տարեկան տոկոսադրույքով:

7. Պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հետո և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տարի Ավանդի տոկոսադրույքը վերանայվում է՝ հիմք ընդունելով վերանայման պահին Բանկում գործող «Դասական» Ավանդատեսակի 366 օր ժամկետի համար սահմանված համապատասխան արժույթի տոկոսադրույքը:

8. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:

Լրացուցիչ պայմաններ

1. ՀՀ քաղաքացի հանդիսացող ավանդատուի ցանկության դեպքում Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման.

2. Տրամադրվող վճարային քարտի տեսակները, ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.

Ավանդի արժույթ/Քարտի տեսակ

MasterCard Standart/ Visa Classic

MasterCard Gold/Visa Gold

VISA Infinite

ՀՀ դրամ

500,000 – 25,000,000

25,000,000 –50,000,000

50,000,000 և ավել

ԱՄՆ դոլար

1,000 – 50,000

50,000 – 100,000

100,000 և ավել

Եվրո

1,000 – 40,000

40,000 –  100,000

100,000 և ավել

ՌԴ ռուբլի

60,000 – 3,000,000

3,000,000 – 7,000,000

7,000,000 և ավել

Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի  սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի: Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում փակվում է նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում գործում է համաձայն տվյալ պահին Բանկում գործող սակագների և դրույքների:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`