Բանկային
Անհուսալի սպառողական վարկերի գծով հաշվեգրված տույժերի և տուգանքների զիջում
Evocabank-ը զիջում է իր ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ. մայիսի 31-ի դրությամբ բոլոր անհուսալի սպառողական վարկերի գծով հաշվեգրված տույժերը և տուգանքները՝ ամբողջ ծավալով՝ առանց հաճախորդի՝ Բանկ դիմելու անհրաժեշտության։
04.07.2018
Evocabank-ը, ողջունելով հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները, կարևորելով հաճախորդների հետ գործընկերային հարաբերությունները, որոշում է կայացրել`
զիջել իր ֆիզիկական անձ հաճախորդների
2018թ. մայիսի 31-ի դրությամբ բոլոր անհուսալի սպառողական վարկերի գծով
հաշվեգրված տույժերը և տուգանքները՝ ամբողջ ծավալով՝
առանց հաճախորդի՝ Բանկ դիմելու անհրաժեշտության։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար հաճախորդները կարող են՝
- մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ,
- զանգահարել 010 60 55 55 տեղեկատվական կենտրոն,
- հղել իրենց հարցերը 099 60 55 55 հեռախոսահամարով՝ Viber, Whatsapp, Telegram կամ Zangi հավելվածների միջոցով կամ
- evocabank.am կայքի օնլայն չատի միջոցով: