Բանկային
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
Հունվարի 12-ին բացվեց Evocabank-ի նոր` «Աջափնյակ» մասնաճյուղը, Աբելյան 2/1 հասցեում։
12.01.2026
Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Աջափնյակ» մասնաճյուղի հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։
Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն ֆինանսական մի շարք ծառայություններ՝
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկում,
- Վարկերի տրամադրում և ավանդների ներգրավում,
- Անհատական պահատուփերի տրամադրում,
- Բանկային փոխանցումների իրականացում (ՀՀ տարածքում, դեպի արտերկիր, ՀՀ պետական բյուջե),
- Արտարժույթի փոխանակում,
- Կանխիկ դրամարկղային գործարքներ և այլն։
«Աջափնյակ» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝
- Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։30–17։00
Սիրով կսպասենք ձեզ մեր նորաբաց մասնաճյուղում։