Evocabank-ը կրկին կթողարկի պարտատոմսեր՝ դոլարով ու եվրոյով
Evoca-ն կրկին կթողարկի դոլարով 5.5% և եվրոյով 4% եկամտաբերությամբ պարտատոմսեր՝ $20 մլն և €10 մլն ընդհանուր ծավալով:
25.11.2026
Evocabank-ը կրկին կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխելու է 200,000 հատ դոլարային և 100,000 հատ եվրոյով պարտատոմսեր: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով՝ 100 եվրո:
ԻՆՉՈ՞Ւ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ EVOCABANK-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ
- Կայուն եկամուտ՝ 3 տարի շարունակ։ Ֆիքսված տոկոսադրույք, որի շնորհիվ նախապես գիտեք Ձեր ներդրման եկամտաբերությունը։
- Ընտրության ազատություն։ Ներդրում կատարեք Ձեզ հարմար արժույթով՝ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։
- Ավելին, քան պարզապես տոկոսային եկամուտ։ Ստացեք անվճար քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի (Standard քարտերից մինչև Visa Infinite քարտ)։
- Ավանդից կուտակված տոկոսների պահպանում։ Եթե Ձեր ավանդը փոխարինեք պարտատոմսերով, կպահպանեք ավանդի դիմաց արդեն կուտակած տոկոսները։
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
| Դոլար | Եվրո | ||
| Անվանական արժեք | $100 | €100 | |
| Տարեկան եկամտաբերություն | 5.5% | 4% | |
| Ընդհանուր ծավալ | $20 մլն | €10 մլն | |
| Թողարկվող պարտատոմսերի քանակ | 200,000 | 100,000 | |
| Նվազագույն գնում | $500 | €500 | |
| Շրջանառության ժամկետ | 36 ամիս | 36 ամիս | |
| Արժեկտրոնների վճարման պարբերականություն | Եռամսյակային | Եռամսյակային | |
| Տեղաբաշխող | «Էվոկաբանկ» ԲԲԸ |
||
Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝
- Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
- Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
ԿԱՐԵՎՈՐ
Պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտների նկատմամբ եկամտային հարկի արտոնությունը կիրառվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված եկամուտների մասով՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի։