Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր՝ դրամով, դոլարով ու եվրոյով

Evoca-ը կթողարկի դրամով 10.5%, դոլարով 5.5% և եվրոյով 4% եկամտաբերությամբ պարտատոմսեր՝ ֏15 մլրդ, $15 մլն և €5 մլն ընդհանուր ծավալով:

09.11.2026
Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր՝ դրամով, դոլարով ու եվրոյով

Evocabank-ը կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:

Բանկը տեղաբաշխելու է 1,500,000 հատ դրամային, 150,000 հատ դոլարային և 50,000 հատ եվրոյով պարտատոմսեր: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով՝ 100 եվրո:

ԻՆՉՈ՞Ւ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ EVOCABANK-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

  1. Կայուն եկամուտ՝ 3 տարի շարունակ։ Ֆիքսված տոկոսադրույք, որի շնորհիվ նախապես գիտեք Ձեր ներդրման եկամտաբերությունը։
  2. Ընտրության ազատություն։ Ներդրում կատարեք Ձեզ հարմար արժույթով՝ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։
  3. Ավելին, քան պարզապես տոկոսային եկամուտ։ Ստացեք անվճար քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի (Standard քարտերից մինչև Visa Infinite քարտ)։
  4. Ավանդից կուտակված տոկոսների պահպանում։ Եթե Ձեր ավանդը փոխարինեք պարտատոմսերով, կպահպանեք ավանդի դիմաց արդեն կուտակած տոկոսները։

ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  Դրամ Դոլար Եվրո
Անվանական արժեք ֏10,000 $100 €100
Տարեկան եկամտաբերություն 10.5% 5.5% 4%
Ընդհանուր ծավալ ֏15 մլրդ $15 մլն €5 մլն
Թողարկվող պարտատոմսերի քանակ 1,500,000 150,000 50,000
Նվազագույն գնում  ֏500,000  $500  €500
Շրջանառության ժամկետ  36 ամիս  36 ամիս  36 ամիս
Արժեկտրոնների վճարման պարբերականություն Եռամսյակային Եռամսյակային Եռամսյակային
Տեղաբաշխող
«Էվոկաբանկ» ԲԲԸ

Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝

  • Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
  • Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:

Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

 

 ԿԱՐԵՎՈՐ

Պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտների նկատմամբ եկամտային հարկի արտոնությունը կիրառվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված եկամուտների մասով՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի։