Երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացում
ֆիզիկական անձանց բանկային ավանդները սկսած դեկտեմբերի 1-ից կերաշխավորվեն ավելի մեծ սահմանաչափերով։
19.11.2020 
                        Մասնավորապես՝ դեկտեմբերի 1-ից կգործեն ավանդների երաշխավորման նոր սահմանաչափեր`
- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է (նախկին 10 մլն-ի փոխարեն),
- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է (նախկին 5 մլն-ի փոխարեն),
- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16 մլն դրամով (նախկին 10 մլն-ի փոխարեն),
- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի (նախկին 5 մլն-ի փոխարեն) և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Նոր սահմանաչափերը կտարածվեն նաև 2020թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ավանդային պայմանագրերի վրա։
Հիշեցնենք, որ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների, իսկ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների:
Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։
Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամը։
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
Այլ նորություններ
- 
                                        
                                        
                                             Կարճ հեռախոսահամար՝ 8444
                                        22.10.2025 Կարճ հեռախոսահամար՝ 8444
                                        22.10.2025
- 
                                        
                                        
                                             Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից
                                        21.10.2025 Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից
                                        21.10.2025
- 
                                        
                                        
                                             Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար
                                        14.10.2025 Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար
                                        14.10.2025
 
                 
                                     
                                     
                                     
                                    