Կարեն Եղիազարյանի նոր հարցազրույցը Banks.am-ին
Կարեն Եղիազարյան․ «Բանկային ոլորտում լավագույն AI-ը անտեսանելի է»։ Evocabank-ի Վարչության նախագահի նոր հարցազրույցն արդեն հասանելի է Banks.am կայքում։
22.07.2026
Banks.am-ի հետ հարցազրույցի ընթացքում Կարեն Եղիազարյանն ընդգծել է, որ Evocabank-ի նպատակը ոչ թե պարզապես AI գործիքների ներդրումն է, այլ AI native բանկի ձևավորումը, որտեղ տեխնոլոգիան օգնում է ստեղծել ավելի արագ, անհատականացված և հասանելի ֆինանսական ծառայություններ։
«Բանկային ոլորտում լավագույն արհեստական բանականությունն անտեսանելի է, երբ հաճախորդը ստանում է լավագույն պրոդուկտը, լուծումը, խորհուրդն ու արդյունքն արագ, իրեն հասկանալի, մարդկային լեզվով և իրեն հարմար տարբերակով»,- նշել է Կարեն Եղիազարյանը։
Նա նաև խոսել է Evocabank-ում AI-ի կիրառման ներկա և ապագա ուղղությունների մասին՝ սկսած խարդախությունների կանխարգելումից և ռիսկերի գնահատումից մինչև AI Hub-ի ստեղծում և AI native պրոդուկտների մշակում։ Կարեն Եղիազարյանը կարևորել է նաև թիմի AI տրանսֆորմացիան՝ ընդգծելով, որ ապագայում AI-ը պետք է դառնա յուրաքանչյուր աշխատակցի «superpower»-ը։
Banks.am-ի ամբողջական հարցազրույցը Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի հետ կարդացեք այստեղ։


Ի դեպ, լուսանկարները գեներացված են AI-ի միջոցով: