Կենսակերպ

Newmag Summer Fest 2023

Հունիսի 17-ին տեղի ունեցավ Newmag Summer Fest 2023-ը, որի գլխավոր հովանավորն էր Evocabank-ը։

20.06.2023
Newmag Summer Fest 2023

Ամառային փառատոնի օրը շարժական է, տեղն՝ անփոփոխ։ Ամեն տարի ամռանը Newmag-ը «Երազ» այգում անցկացնում է գրքատոն՝ այգու ամբողջ տարածքը վերածելով գրքաքաղաքի։

 

Երկրորդ տարին անընդմեջ Summer Fest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է։ Այս անգամ ևս Evoca-ն անակնկալներ էր պատրաստել գրքասերներին․ խաղարկության ընթացքում 5 ընթերցող ստացավ սերտիֆիկատ, որի շնորհիվ կարողացավ ձեռք բերել անվճար 5 գիրք, ինչպես նաև 2 մասնակից ստացավ «Քիմ․ Մերկ ճշմարտություն» գրքի 2 օրինակ, որի հովանավորը կրկին Evocabank-ն էր։ Ընթերցասերներին սպասում էին նաև այլ նվերներ Evoca-ի կողմից։

 

Ըստ Evocabank-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանի՝ համատեղ աշխատանքը ստացված է. «Արդեն երկրորդ անգամ ենք միանում այս փառատոնին, քանի որ կրթությունը Evocabank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է։ Եվ եթե նման ծրագրերը մեր երկրում շատ լինեն, մենք կունենանք ավելի կիրթ ու զարգացած հասարակություն»։

 

Կարևորելով կրթության դերն ու նշանակությունը՝ Evocabank-ը պարբերաբար հովանավորում է նմանատիպ նախագծեր։

Գրքի փառատոնին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։