Վերադառնալ
Գլխավոր

Evocabank-ը և Norakaruyc.am-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Նոր թվային լուծումը հնարավորություն կտա բնակարան ընտրել և հիփոթեքի հայտ ներկայացնել մեկ հարթակից։

22.06.2026
Evocabank-ը և Norakaruyc.am-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Evocabank-ը և Norakaruyc.am հարթակը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պարզեցնել և արագացնել բնակարանի գնման ու հիփոթեքային ֆինանսավորման գործընթացները։

Համագործակցության արդյունքում Norakaruyc.am-ի օգտատերերը կկարողանան ոչ միայն ծանոթանալ նորակառույց շենքերի բնակարանների մասին ամբողջական տեղեկատվությանը, այլ նաև անմիջապես հարթակից կապ հաստատել կառուցապատողի և Բանկի հետ, ստանալ խորհրդատվություն և ներկայացնել հիփոթեքային վարկի հայտ։

Հարթակում ներկայացված են բնակարանների հատակագծերը, ֆինանսավորման հնարավոր տարբերակները, ամսական վճարների չափը և մարման գրաֆիկները։ Օգտատերերը, լրացնելով անհրաժեշտ տվյալները, կարող են իրենց հայտն ավտոմատ կերպով փոխանցել ինչպես կառուցապատողին, այնպես էլ Evocabank-ին։

«Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս մեկտեղել անշարժ գույքի ընտրության ու ֆինանսավորման բոլոր փուլերը մեկ միասնական թվային հարթակում: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք առավելագույնս կրճատել թե՛ հաճախորդի ծախսած ժամանակը, և թե՛ թղթաբանությունը։ Մեր այս նախաձեռնությունը միտված է հենց դրան՝ փոխելու շուկայի մոտեցումները և բնակարանի գնման ողջ գործընթացը՝ այն հաճախորդի համար դարձնելով անհամեմատ ավելի արագ, հարմարավետ և ամբողջովին թվայնացված:
Norakaruyc.am-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ինտեգրել Բանկի բոլոր հիփոթեքային պրոդուկտները, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա ընտրել իր կարիքներին և հնարավորություններին առավել համապատասխան տարբերակը»,- նշել է Evocabank-ի Սպառողական վարչության ղեկավար Ստեփան Ավետիսյանը:

«Այսուհետ Norakaruyc.am հարթակի օրական ավելի քան 2,500 օգտատերեր կկարողանան մեկ հարթակում ընտրել իրենց նախընտրած բնակարանը, անցնել նույնականացման գործընթացը և անմիջապես առցանց դիմել հիփոթեքային վարկի համար։
Սկսած 2019թ.-ից՝ մեր փորձը ցույց է տալիս, որ, ավելացնելով թվային միջավայրի գործիքակազմը, մեզ հետ համագործակցող կառուցապատողների հետ հասնում ենք ավելի արդյունավետ և արագ վաճառքների։ Նախաձեռնությունը միտված է պարզեցնելու և արագացնելու բնակարանի գնման գործընթացը՝ նվազեցնելով այցելությունների և փաստաթղթաշրջանառության ծավալը, ինչպես նաև ապահովելով ավելի հարմար և ժամանակակից սպասարկում հաճախորդների համար»,- նշել է Norakaruyc.am հարթակի հիմնադիր Սերգեյ Խաչատրյանը։

Նոր թվային լուծումը հնարավորություն կտա բնակարան ընտրել և հիփոթեքի հայտ ներկայացնել մեկ հարթակից:

Evocabank-ի և Norakaruyc.am-ի համատեղ թվային լուծումը ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի անշարժ գույքի շուկայի թվայնացում: