Վերադառնալ
Այլ

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր

Evocabank-ը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի ֆինանսավորմանը

15.11.2017
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր

Evocabank-ը հովանավորել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկում են նոյեմբերի 15-ին: Դրանք կանցկացվեն Մոսկվայում և Ռուսաստանի շրջաններում մինչև 2017թ. ավարտը: Միջոցառման ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, համերգներ, դրամատիկական և երաժշտական բեմադրություններ, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող միջոցառումներ:

Միջոցառումների հանդիսավոր մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ տեղի կունենա Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք ցուցահանդեսում կներկայացվեն նկարչի տասնյակ գործեր:

Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Մշակույթի բնագավառում երկու երկրների միջև համագործակցության 2016-2018թթ. Ծրագրի շրջանակում և նվիրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: