Վերադառնալ
Այլ

Evocabank-ը միանում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը

Այսուհետ Evocabank-ը կրկնապատկելու է իր աշխատակիցների կողմից հիմնադրամին փոխանցվող 1,000-ական ՀՀ դրամները։

22.11.2020
Evocabank-ը միանում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը

«1-ը 2 դարձնենք» նախաձեռնության շրջանակներում ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ընկերություն հնարավորություն ունի իր աշխատակիցների կողմից յուրաքանչյուր ամիս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող գումարը կրկնապատկել։ Նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի առաքելությունն է՝ պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին, նրանց երեխաներին բարեկեցիկ և արժանապատիվ կյանք ապահովելը։

Բանկը բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպաններին։ Յուրաքանչյուրիս պարտավորությունն է համախմբվել և միասին շարժվել դեպի հաղթանակ։

Միասին մենք կհաղթենք։