Վերադառնալ
Պրոդուկտներ

Էներգաարդյունավետ վերանորոգման վարկ

Evocabank-ն առաջարկում է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների հիփոթեքային վարկեր:

01.08.2022
Էներգաարդյունավետ վերանորոգման վարկ

Խնայեք կրկնակի` ներդրում կատարելով ձեր բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման մեջ այսօր, և հնարավորություն ստացեք ձեր էլեկտրաէներգիայի և գազի համար հետագայում վճարելու ավելի քիչ:

Դուք կարող եք ստանալ ձեր բնակարանի կամ անհատական բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքների մասնակի կամ ամբողջական սուբսիդավորում:

Երևանում սուբիսադովորումից հետո վարկավորման տոկոսադրույքը կկազմի 5%, սահմանամերձ բնակավայրից հեռու քաղաքներում` 3%, սահմանամերձ բնակավայրից հեռու գյուղերում` 2%, իսկ սահմանամերձ բնակավայրում` 0%:  

Վարկատեսակից օգտվելու համար ձեր բնակարանի վերանորոգման ընդհանուր արժեքի առնվազն 20%-ը, իսկ տների դեպքում՝ առնվազն 30%-ը, պետք է ուղղվի էներգաարդյունավետությանը, ինչպես օրինակ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, էներգաարդյունավետ շինանյութեր, էներգախնայող ջեռուցման համակարգեր, և էներգաարդյունավետ այլ աշխատանքներ, իսկ սեփական տների դեպքում՝ ներառյալ ծածկող կառույցների ջերմամեկուսացում։

Վարկավորման առավելագույն մարման ժամկետը կազմում է 7 տարի:

Բնակարանների դեպքում առավելագույն տրամադրվող գումարը 7 մլն դրամ է, իսկ բնակելի տների դեպքում` 10 մլն դրամ:

 

Այլ նորություններ