Պրոդուկտներ
Վայելիր հանգիստդ և խնայիր գումար Evoca Visa քարտի միջոցով
Շտապիր ամրագրել քո հաջորդ ճամփորդությունը․ վճարիր քո Evoca Visa քարտով և ստացիր մինչև 7% cashback Booking.com-ի Wallet Credit հաշվիդ։
04.06.2025
Հաճա՞խ ես ճամփորդում, ուրեմն բաց չթողնես մեր առաջարկը։
Այն բոլոր քարտապանները, ովքեր կկատարեն ամրագրումներ իրենց Evoca Visa քարտերով, կստանան մինչև 7% cashback Booking.com-ի իրենց Wallet Credit հաշվին։
Առաջարկի մասին
- Առաջարկը հասանելի է բոլոր Evoca Visa քարտապանների համար, ովքեր ամրագրում են և վճարում 2025թ․ հունիսի 3-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ (ակցիայի ժամկետ) և ճամփորդում 2025թ․ հունիսի 3-ից մինչև 2026թ․ հունիսի 30-ը ներառյալ (ճամփորդության ժամկետ),
- Առաջարկը չի գործում Booking.com-ի հավելվածով կամ կայքի միջոցով ուղղակի կատարած ամրագրումների դեպքում,
- «Վճարել տեղում» տարբերակն ընտրած հաճախորդները չեն կարող օգտվել առաջարկից,
- Չեղարկված կամ չներկայացված ամրագրումների դեպքում առաջարկը չի գործում,
- Առաջարկը հասանելի է ոչ բոլոր հյուրանոցների և կացարանների համար,
- Wallet Credit-ը կփոխանցի cashback-ը Booking.com-ի էլեկտրոնային դրամապանակին կացարանում մնալու ավարտից 64 օր հետո։
Cashback-ի մասին
- Cashback-ի առավելագույն չափը՝ 200 եվրո մեկ ամրագրման համար,
- Cashback-ը կարելի է ստանալ մի քանի անգամ՝ յուրաքանչյուր նոր ամրագրման դեպքում,
- Cashback-ը տրամադրվում է միայն կացության համար՝ չի ներառում ավիատոմսեր, տրանսպորտ, հարկեր և լրացուցիչ ծառայություններ։
- Cashback-ի վավերականության ժամկետը՝ 24 ամիս։
Կարևոր է իմանալ
- Cashback-ը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ ամրագրումը կատարվում է հատուկ հղումով,
- Առանց հատուկ հղման կայք մուտք գործելու դեպքում՝ հնարավոր չի լինի օգտվել առաջարկից,
- Ամրագրումը կարելի է կատարել նաև Booking.com-ի հավելվածի միջոցով, սակայն մինչ այդ անհրաժեշտ է անցնել հատուկ հղումով։
Առաջարկի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։
Իսկ եթե դեռ չունես Evoca Visa քարտ, շտապիր պատվիրել քո նախընտրած քարտը հենց հիմա և ճամփորդել ավելի մատչելի ու հարմար։
Այլ նորություններ
-
10% cashback և Skip The Line հնարավորություն 28.07.2025
-
Դու ունես հնարավորություն հանդիպելու JLo-ին 25.07.2025
-
Evoca Travel Card-ը վայրէջք կատարեց 20.05.2025