Վերադառնալ
Պրոդուկտներ

Evoca Travel Card-ը վայրէջք կատարեց

Նոր քարտ՝ բազմաթիվ ճամփորդական առավելություններով:

20.05.2025
Evoca Travel Card-ը վայրէջք կատարեց

Evocabank-ը ներկայացնում է նոր քարտ՝ Evoca Mastercard Travel Card-ը՝ ճամփորդական քարտ, որը կդառնա յուրաքանչյուր ճամփորդության անփոխարինելի մասը՝ տալով բազմաթիվ առավելություններ ամբողջ աշխարհում:

Ինչո՞ւ պատվիրել Evoca Travel Card

Որովհետև այն ավելին է, քան պարզապես քարտ. ճամփորդելն արդեն ավելի հարմար է ու հաճելի, չէ՞ որ Evoca Travel Card-ը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ՝ աշխարհի որ անկյունում էլ լինես։

Ի՞նչ արտոնություններ ունի Evoca Travel Card-ը:

Այս հարցն ունի ոչ թե մեկ, այլ 9 պատասխան:

  1. Անվճար մուտք Lounge Key սրահներ
  2. Fast track
  3. Միջազգային ապահովագրություն
  4. Կոնսիերժ ծառայություն
  5. Ինտերնետ ռոումինգ
  6. Արտարժույթի արտոնյալ փոխարժեք
  7. Զեղչով պահատուփեր
  8. Cashback
  9. Հատուկ առաջարկներ

Քարտի արտոնությունների մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։

Իսկ հիմա ամենակարևորի մասին․

Սկսվել է Evoca Travel Card-ի ՆԱԽԱՎԱՃԱՌՔԸ

Առաջինը պատվիրիր Evoca Travel Card 50% զեղչով՝ 16,000 դրամի փոխարեն վճարելով ընդամենը 8,000 դրամ ամբողջ տարվա համար, դարձիր առաջին 200 պատվիրողներից մեկը և ստացիր նվեր՝ Evoca travel set` ճամփորդական աքսեսուարների հավաքածու:

📍 Նախավաճառքը կիրականացվի 2 փուլով

1-ին փուլ՝ մայիսի 23-30-ը ներառյալ, միայն Դալմա Մոլի առաջին հարկում՝ Evoca տաղավարում։

Հարկավոր է՝

  • Անձնագրով մոտենալ Դալմա Մոլի Evoca տաղավար
  • Վճարել ընդամենը 8,000 դրամ
  • Լրացնել քարտի հայտը

Չմոռանաս վերցնել քո նվերը՝ Evoca ճամփորդական սեթը։ Իսկ մենք անվճար կառաքենք քարտը՝ քեզ հարմար ժամին, քեզ հարմար վայրում։

2-րդ փուլ՝ սկսած մայիսի 31-ից Evoca Travel Card-ն արդեն հնարավոր կլինի ձեռք բերել Evoca-ի բոլոր մասնաճյուղերում, EvocaTOUCH հավելվածով և evoca.am կայքի միջոցով։

8,000 դրամ և մի ամբողջ տարի անմոռանալի ճամփորդություններ՝ անսահման արտոնություններով ու հնարավորություններով։

Բաց մի՛ թող հնարավորությունդ, ձեռք բեր Evoca Travel Card-ը հիմա։