Վերադառնալ
Պրոդուկտներ

Ավանդի ավելի լավ պայմաններ Evocabank-ում

Evocabank-ում այսուհետ կարելի է ներդնել ավանդ էլ ավելի հարմար պայմաններով:

20.02.2020
Ավանդի ավելի լավ պայմաններ Evocabank-ում

Ներդնելով ավանդ Evocabank-ում` կարելի է ստանալ մինչև 10.75% եկամուտ ՀՀ դրամով ավանդների դեպքում և մինչև 5.75%՝ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում։*

Ձեր ավանդը կարող է համալրվել՝ սկսած 200,000 դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից: Տվյալ դեպքում տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կնվազի 0.5%-ով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 0.25%-ով՝ նախկին 0.5%-ի փոխարեն:

Ավանդ կարելի է ներդնել ինչպես Evocabank-ի Գլխամասում և մասնաճյուղերում, այնպես էլ օնլայն՝ EvocaTOUCH հավելվածով: Ի դեպ, հավելվածի միջոցով ներդրված ավանդներն ունեն ավելի լավ պայմաններ՝ դասական ավանդի տոկոսադրույք + 0.25%։

Evocabank-ը բարելավել է նաև ավանդի դադարեցման պայմանները:

Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր գումարը անհրաժեշտ լինի Ձեզ մինչև ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը, Բանկը կիրականացնի ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ բարձր տոկոսադրույքներով՝

  • Ավանդը մինչև 365 օր պահելու դեպքում՝
    • 0.5%` ՀՀ դրամի,
    • 0.1%՝ ԱՄՆ դոլար կամ այլ արտարժույթի դեպքում։
  • Ավանդը 366 – 1,095 օր պահելու դեպքում՝
    • 8.75%՝ ՀՀ դրամի,
    • 4.25%՝ ԱՄՆ դոլարի,
    • 2.25%՝ Եվրոյի,
    • 5%` ռուբլիի դեպքում։

Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ և սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում:

Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:

Evocabank-ում ներդրված ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

* Վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման՝ 10%-ի չափով: