Վերադառնալ
Պրոդուկտներ

Նոր համագործակցություն Tinkoff-ի հետ

Evocabank-ը, առաջինը և միակը Հայաստանում, միացել է Tinkoff-ի ակնթարթային փոխանցումների համակարգին:

21.03.2022
Նոր համագործակցություն Tinkoff-ի հետ

Այժմ Ռուսաստանից Հայաստան կարելի է գումար փոխանցել հարազատներին և ընկերներին Tinkoff հավելվածով` մինչև 1% միջնորդավճարով*` նշելով միայն ստացողի հեռախոսահամարը: 

Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է Tinkoff հավելվածում բացել ПлатежиПереводы по номеру телефона, ընտրել ցանկից Армения, գրել գումարը ստացողի հեռախոսահամարը և ընտրել Evocabank, այնուհետև գրել գումարի չափը ու սեղմել Перевести:

Գումարը Evoca հաշվին կնստի ակնթարթորեն: 

Փոխանցումները կարող եք կատարել օրվա ցանկացած ժամի, շաբաթվա ցանկացած օր, նույնիսկ տոն օրերին և գիշերային ժամերին: Մեկ փոխանցման առավելագույն չափը 150,000 ռուբլի է: Օրական մեկ հաշվեհամարից կարելի է կատարել ոչ ավել, քան 20 փոխանցում՝ ընդհանուր ոչ ավել, քան 5,000 ԱՄՆ դոլարի չափով:

Tinkoff Black քարտապանների համար մինչև 20,000 ռուբլի փոխանցումների դեպքում գործում է 0% միջնորդավճար**:

Փոխանցումն իրականացվում է ռուբլիով, իսկ գումարն ավտոմատ նստում է ստացողի դրամային հաշվին՝ վայրկյանների ընթացքում:

Evocabank-ը պարբերաբար բարելավում է իր ծառայությունները՝ առաջարկելով ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ:

* Միջնորդավճարի չափը կախված է քարտի և հաշվի տեսակից:
** 20,000 ռուբլին գերազանցելու դեպքում գործում է գերազանցող գումարի 1%-ի չափով միջնորդավճար: