Պրոդուկտներ

Visa Vision Card

Կյանքին նայիր մանուշակագույն ակնոցով ու տես Visa Vision քարտի բազմաթիվ առավելությունները:

18.04.2022
Visa Vision Card

Evocabank ներկայացնում է իր նոր՝ Visa Vision քարտը, որի հետ դու կստանաս՝

  • 0% կանխիկացում Evoca-ի բոլոր բանկոմատներից
  • Cashback բոլոր անկանխիկ վճարումներից
  • Դրական մնացորդի վրա գումարի կուտակում
  • Վարկային սահմանաչափ` քո ցանկությամբ

Ի դեպ, քո քարտի դիզայնը դու ես ընտրում` մինիմալիստիկ սպիտակ, թե ոճային սև:

Այո՛, այս ամենն իրական է!

Vision քարտը Visa Rewards տեսակի քարտ է: Անկախ մնացորդի չափից` դրամային քարտի վրա դու կուտակում ես տարեկան 4% գումար, դոլարային քարտերի դեպքում` 1%, իսկ Եվրոյով` 0.5%:

Բայց այսքանով քարտի առավելությունները չեն ավարտվում! 

Կատարիր անկանխիկ գնումներ ու վճարումներ քո Visa Vision քարտով և ստացիր 0.25% cashback` տեղական գործարքների համար, և 0.5% cashback՝ արտասահմանյան գործարքների համար:

Visa Vision քարտը գործում է ամենուր, որտեղ կարելի է վճարել Visa տեսակի քարտերով՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս` 200-ից ավել երկրներում

Visa Vision քարտով կարելի է կատարել՝

Օնլայն գնումներ.

պարզ, անվտանգ և արագ վճարման միջոց

Բանկոմատով կանխիկացում.

0% կանխիկացում Evoca բանկոմատներով

Գնումներ և cashback ողջ աշխարհում.

մինչև 0.5% cashback բոլոր անկանխիկ գնումներից

 

Evoca Vision քարտով կարելի է նաև ստանալ օվերդրաֆտ:

Ինչպե՞ս պատվիրել քարտը:

Visa Vision քարտը կարող ես պատվիրել՝

  • Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում
  • EvocaTOUCH հավելվածի միջոցով
  • evoca.am կայքում:

Քարտը ստանալու համար անհրաժեշտ է անձնագիր ու սոց. քարտ կամ նույնականացման քարտ:

Որտե՞ղ կարելի է օգտագործել քարտը:

Evoca Vision քարտով կարող ես վճարել խանութներում, սրճարաններում, զվարճանքի կենտրոններում, սուպերմարկետներում՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ տարածքից դուրս: Այս քարտով կարելի է նաև կատարել օնլայն գնումներ` աշխարհի ցանկացած կետից:

Որքա՞ն է քարտի սպասարկման վճարը: 

Քարտի ամսական սպասարկման վճարը կազմում է 300 ՀՀ դրամ:

Քարտի պատվիրման և օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: