Վարկային հայտ (այդ թվում՝ օվերդրաֆտի, վարկային գծի, վարկային սահմանաչափի) ներկայացնելու դեպքում սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ
- Սույն համաձայնությունը տալու պահից մինչև Բանկի հետ պայմանագրի կնքումը (վարկի, կրեդիտի և/կամ այլ ֆինանսավորման տրամադրման հայտի դիտարկման նպատակով), ինչպես նաև Բանկի հետ պայմանագրի կնքման դեպքում դրա գործողության ամբողջ ընթացքում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ի(այսուհետ ՝ Բանկ) կողմից կատարվեն հարցումներ տեղեկատվական համակարգերից, որի արդյունքում Բանկին կտրամադրվեն իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք Բանկի կողմից կարող են հաշվի առնվել ինձ հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս, ինչպես նաև դրամական պարտավորություն առաջացնող հարաբերության մեջ մտնելու առաջարկով հանդես գալու համար:
- Բանկի կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում, առանց ինձ նախապես տեղյակ պահելու, տեղեկատվական համակարգերը Բանկին տրամադրեն իմ ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ: Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել Բանկի կողմից կայացված համապատասխան որոշման վրա:
- Բանկը «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ից և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից(«Էկենգ») ստանա իմ անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` անձնագրային տվյալներ, հանրային ծառայության համարանիշի առկայություն, հանրային ծառայության համարանիշ, կենսունակության (կենդանի/ մահացած) կարգավիճակ, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, սեռ, քաղաքացիություն, ՀՀ բնակության կոդ, ՀՀ բնակության մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, շենք, բնակարան, աշխատանքի և ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, վճարված եկամտային հարկի, կուտակային կենսաթոշակային վճարների, աշխատած ժամերի քանակի, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության վերաբերյալ տեղեկություններ, անձը հաստատող փաստաթղթում առկա լուսանկար, իմ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, համաձայն եմ, որ Բանկը այս տվյալները մշակի, այդ թվում՝ հավաքագրի, մուտքագրի, համակարգի, պահպանի, վերափոխի, վերականգնի, փոխանցի, ոչնչացնի, օգտագործի՝ նույնականացնելու, որոշումներ ընդունելու, կարծիք ձևավորելու, իրավունքներ ձեռք բերելու կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելու կամ իրավունքները սահմանափակելու կամ զրկելու նպատակով և այլն, ընդ որում՝ իմ վերաբերյալ տեղեկությունները Բանկը կարող է հավաքագրել իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես անմիջապես ինձնից, այնպես էլ՝ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրներից, որն օգտագործվելու և ուսումնասիրվելու է ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած գործընթացում, և դա չի դիտարկվի «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում:
- Տեղյակ եմ և համաձայն, որ իմ անձնական տվյալները Բանկի կողմից կարող են փոխանցվել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ Կենտրոնական բանկ: Համաձայնությունը/անձնական տվյալները կարող են հետ կանչվել, ուղղվել, ոչնչացվել, արխիվացվել, իսկ տվյալների մշակումը՝ դադարեցվել Բանկի հետ ցանկացած տեսակի իրավահարաբերությունների դադարեցումից հետո իմ գրավոր դիմումի հիման վրա` այդ պահին Բանկում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:
Սույնով հավաստում եմ, որ ծանոթացել եմ վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի էության և դրա կարևորության, կիրառվող սքոր տեսակի, սքորի ազդեցության գործոնների մասին, ինչպես նաև տեղեկացված եմ, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին ստորև աղյուսակում ներկայացված հարցումները կարող են ազդեցություն ունենալ իմ սքոր գնահատկանի վրա՝
|
Հարցման նպատակ |
Հաճախականություն |
Ազդեցությունը վարկային սքորի վրա |
|||
|
Վարկի տրամադրման համար որոշման կայացում |
☒ |
Մեկանգամյա |
☒ |
Ազդում է |
☒ |
|
Ամսական |
☐ |
Չի ազդում |
☐ |
||
|
Եռամսյակային |
☐ |
|
|
||
|
Կիսամյակային |
☐ |
||||
|
Տարեկան |
☐ |
||||
|
Առկա վարկային պարտավորությունների մոնիթորինգ |
☒ |
Մեկանգամյա |
☐ |
Ազդում է |
☐ |
|
Ամսական |
☐ |
Չի ազդում |
☒ |
||
|
Եռամսյակային |
☐ |
|
|
||
|
Կիսամյակային |
☐ |
||||
|
Տարեկան Ըստ պահանջի |
☐ ☒ |
||||
|
Այլ ծառայությունների առաջարկ ___________________
|
☒ |
Մեկանգամյա |
☐ |
Ազդում է |
☐ |
|
Ամսական |
☐ |
Չի ազդում |
☒ |
||
|
Եռամսյակային |
☐ |
|
|
||
|
Կիսամյակային |
☐ |
||||
|
Տարեկան Ըստ պահանջի |
☐ ☒ |
||||
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ Բանկն իմ կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և/կամ բջջային հեռախոսահամարին, էլեկտրոնային նամակի և/կամ SMS հաղորդագրության միջոցով տրամադրի ցանկացած տեղեկատվություն իմ վարկի, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:
Տվյալների մշակող է հանդիսանում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ / գտնվելու հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Հանրապետության 44/2/:
Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է: