Քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 27.03.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է Քարտերի և քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի քարտային պրոդուկտների թվային զարգացման, նորարարական լուծումների ներդրման և քարտային գործընթացների թվայնացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • մշակել և զարգացնել բանկի քարտային պրոդուկտների թվային լուծումները,
  • իրականացնել քարտային ծառայությունների և գործընթացների թվայնացում,
  • ուսումնասիրել ՀՀ բանկային համակարգում և միջազգային շուկաներում կիրառվող քարտային պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները,
  • մասնակցել քարտային պրոդուկտների ինտեգրման և համակարգերի ներդրման գործընթացներին,
  • ներկայացնել առաջարկներ նոր քարտային պրոդուկտների ստեղծման կամ գործող պրոդուկտների զարգացման վերաբերյալ,
  • համագործակցել բիզնես, տեխնիկական և գործընկեր կազմակերպությունների հետ,
  • մասնակցել քարտային պրոդուկտների թեստավորման և բարելավման գործընթացներին:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ քարտային պրոդուկտների զարգացման/թվայնացման ոլորտում,
  • Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, պրոդուկտների կառավարման ծրագրի իմացություն,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • պրոդուկտի ստեղծման ցիկլի մշակում, գաղափարի ստեղծում, եկամուտի և գնագոյացման գնահատում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ»։