Քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 27.03.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Քարտերի և քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի քարտային պրոդուկտների թվային զարգացման, նորարարական լուծումների ներդրման և քարտային գործընթացների թվայնացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- մշակել և զարգացնել բանկի քարտային պրոդուկտների թվային լուծումները,
- իրականացնել քարտային ծառայությունների և գործընթացների թվայնացում,
- ուսումնասիրել ՀՀ բանկային համակարգում և միջազգային շուկաներում կիրառվող քարտային պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները,
- մասնակցել քարտային պրոդուկտների ինտեգրման և համակարգերի ներդրման գործընթացներին,
- ներկայացնել առաջարկներ նոր քարտային պրոդուկտների ստեղծման կամ գործող պրոդուկտների զարգացման վերաբերյալ,
- համագործակցել բիզնես, տեխնիկական և գործընկեր կազմակերպությունների հետ,
- մասնակցել քարտային պրոդուկտների թեստավորման և բարելավման գործընթացներին:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ քարտային պրոդուկտների զարգացման/թվայնացման ոլորտում,
- Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, պրոդուկտների կառավարման ծրագրի իմացություն,
- PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- պրոդուկտի ստեղծման ցիկլի մշակում, գաղափարի ստեղծում, եկամուտի և գնագոյացման գնահատում,
- ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ»։