Ցանցային ադմինիստրատոր

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 31.08.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ, Սեբաստիա 108/3

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում Ցանցային ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի Բանկի համակարգչային ցանցի կառավարման և պատշաճ շահագործման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

  • կարգավորել, կառավարել, սպասարկել և ախտորոշել Cisco ցանցային սարքերը,
  • կառավարել և աջակցել routing և switching միջավայրերին, ներառյալ VLAN, STP, OSPF և BGP,
  • կարգավորել և կառավարել firewall-ները և ցանցային անվտանգության քաղաքականությունները,
  • կարգավորել և սպասարկել VPN, NAT, ACL և ցանցային անվտանգության այլ ծառայություններ,
  • կառավարել և սպասարկել LAN/WAN ենթակառուցվածքը,
  • մշտադիտարկել ցանցի հասանելիությունը, վիճակը, արտադրողականությունը և հզորությունը,
  • կարգավորել և սպասարկել ցանցի մշտադիտարկման (monitoring) գործիքները, dashboard-ները, alert-ները և notification-ները,
  • հետազոտել ցանցային ազդանշանները, կապի խնդիրները, արտադրողականության նվազումը և ծառայությունների ընդհատումները,
  • ախտորոշել և լուծել ցանցային միջադեպերը և իրականացնել խնդրի արմատական պատճառի վերլուծություն (Root Cause Analysis),
  • կառավարել և լուծել TCP/IP, DNS և DHCP-ի հետ կապված խնդիրները,
  • մշտադիտարկել ցանցային տրաֆիկը և հայտնաբերել արտադրողականության կամ անվտանգության հետ կապված խնդիրները,
  • իրականացնել ցանցային սարքերի ծրագրային ապահովման թարմացումներ, upgrade-ներ, backup-ներ և կանխարգելիչ սպասարկում,
  • պահպանել ցանցային սարքերի կոնֆիգուրացիաները և ապահովել, որ կոնֆիգուրացիաների backup-ները լինեն արդիական,
  • մասնակցել ցանցային ենթակառուցվածքի ներդրման, upgrade-ների, migration-ների և ընդլայնման նախագծերին,
  • աջակցել ցանցային անվտանգության ստանդարտների և հասանելիության վերահսկման մեխանիզմների ներդրմանն ու պահպանմանը,
  • պահպանել ճշգրիտ և արդիական ցանցային փաստաթղթավորումը, կոնֆիգուրացիաները, ընթացակարգերը և ենթակառուցվածքի գույքագրումը։

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն համակարգչային կամ այլ տեխնիկական ոլորտներում,
  • համապատասխան հավաստագրերը (օր.՝ CompTIA Network+, Cisco CCNA, Microsoft MCSA) կդիտարկվեն որպես առավելություն,
  • առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
  • ցանցային պրոտոկոլների և ծառայությունների (օր.՝ TCP/IP, DNS, DHCP, VPN) գերազանց իմացություն,
  • ցանցային սարքավորումների (ուղղորդիչներ, անջատիչներ, պատնեշներ) և ցանցային համակարգերի (Cisco, Palo Alto) հետ աշխատանքային փորձ,
  • ցանցի մոնիթորինգի և ախտորոշման գործիքների հետ աշխատանքի փորձ,
  • հաղորդակցման, վերլուծական և խնդիրների լուծման գերազանց հմտություններ,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ցանցային ադմինիստրատոր»: