Ցանցային ադմինիստրատոր
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 31.08.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ, Սեբաստիա 108/3 |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում Ցանցային ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի Բանկի համակարգչային ցանցի կառավարման և պատշաճ շահագործման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
- կարգավորել, կառավարել, սպասարկել և ախտորոշել Cisco ցանցային սարքերը,
- կառավարել և աջակցել routing և switching միջավայրերին, ներառյալ VLAN, STP, OSPF և BGP,
- կարգավորել և կառավարել firewall-ները և ցանցային անվտանգության քաղաքականությունները,
- կարգավորել և սպասարկել VPN, NAT, ACL և ցանցային անվտանգության այլ ծառայություններ,
- կառավարել և սպասարկել LAN/WAN ենթակառուցվածքը,
- մշտադիտարկել ցանցի հասանելիությունը, վիճակը, արտադրողականությունը և հզորությունը,
- կարգավորել և սպասարկել ցանցի մշտադիտարկման (monitoring) գործիքները, dashboard-ները, alert-ները և notification-ները,
- հետազոտել ցանցային ազդանշանները, կապի խնդիրները, արտադրողականության նվազումը և ծառայությունների ընդհատումները,
- ախտորոշել և լուծել ցանցային միջադեպերը և իրականացնել խնդրի արմատական պատճառի վերլուծություն (Root Cause Analysis),
- կառավարել և լուծել TCP/IP, DNS և DHCP-ի հետ կապված խնդիրները,
- մշտադիտարկել ցանցային տրաֆիկը և հայտնաբերել արտադրողականության կամ անվտանգության հետ կապված խնդիրները,
- իրականացնել ցանցային սարքերի ծրագրային ապահովման թարմացումներ, upgrade-ներ, backup-ներ և կանխարգելիչ սպասարկում,
- պահպանել ցանցային սարքերի կոնֆիգուրացիաները և ապահովել, որ կոնֆիգուրացիաների backup-ները լինեն արդիական,
- մասնակցել ցանցային ենթակառուցվածքի ներդրման, upgrade-ների, migration-ների և ընդլայնման նախագծերին,
- աջակցել ցանցային անվտանգության ստանդարտների և հասանելիության վերահսկման մեխանիզմների ներդրմանն ու պահպանմանը,
- պահպանել ճշգրիտ և արդիական ցանցային փաստաթղթավորումը, կոնֆիգուրացիաները, ընթացակարգերը և ենթակառուցվածքի գույքագրումը։
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն համակարգչային կամ այլ տեխնիկական ոլորտներում,
- համապատասխան հավաստագրերը (օր.՝ CompTIA Network+, Cisco CCNA, Microsoft MCSA) կդիտարկվեն որպես առավելություն,
- առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
- ցանցային պրոտոկոլների և ծառայությունների (օր.՝ TCP/IP, DNS, DHCP, VPN) գերազանց իմացություն,
- ցանցային սարքավորումների (ուղղորդիչներ, անջատիչներ, պատնեշներ) և ցանցային համակարգերի (Cisco, Palo Alto) հետ աշխատանքային փորձ,
- ցանցի մոնիթորինգի և ախտորոշման գործիքների հետ աշխատանքի փորձ,
- հաղորդակցման, վերլուծական և խնդիրների լուծման գերազանց հմտություններ,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ցանցային ադմինիստրատոր»: