Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 23.11.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ սպասարկման, բիզնեսի կարիքներին հարմարեցված ֆինանսական լուծումների և համալիր բանկային ծառայությունների տրամադրման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • նոր և գործող խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերությունների հաստատում ու զարգացում, ինչպես նաև շուկայից նոր խոշոր բիզնեսների ակտիվ ներգրավում,
  • խոշոր կորպորատիվ հաճախորդների պորտֆելի արդյունավետ կառավարում, դրանց ֆինանսական ցուցանիշների և բիզնեսի զարգացման միտումների մշտական մոնիթորինգ,
  • կորպորատիվ հաճախորդների բիզնես կարիքների համալիր վերլուծություն, բանկային տարբեր պրոդուկտների ու ծառայությունների ակտիվ ներկայացում, խաչաձև վաճառք և անհատապես հարմարեցված ֆինանսական փաթեթների առաջարկում,
  • կորպորատիվ հաճախորդների բանկային պահանջմունքների արագ ու որակյալ բավարարման նպատակով բանկի այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ հաղորդակցության և սերտ համագործակցության ապահովում,
  • բաժնի ղեկավարի կողմից տրված ռազմավարական հանձնարարականների, պլանային ցուցանիշների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտներում),
  • առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման ոլորտում (պարտադիր է և՛ հաճախորդների ներգրավման, և՛ վարկավորման գործնական փորձի առկայությունը),
  • բանկային գործի, կորպորատիվ պրոդուկտների (վարկեր, առևտրի ֆինանսավորում, երաշխիքներ, ակրեդիտիվներ), ֆինանսական վերլուծության և ոլորտային օրենսդրության լիարժեք ու խորը իմացություն,
  • հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման, C-level ղեկավարների հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու հմտություններ,
  • բիզնեսի ֆինանսական ցուցանիշները վերլուծելու, ռիսկերը գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու ունակություն,
  • կոնֆլիկտների արդյունավետ կառավարման, խնդրահարույց իրավիճակների հարթման և սթրեսակայունության բարձր մակարդակ,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ»։