Թվային ինտեգրացիաների զարգացման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 20.08.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ, Սեբաստիա 108/3 |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Թվային ինտեգրացիաների զարգացման մասնագետ, ով կմասնակցի բանկի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ապահովելով արտաքին և ներքին համակարգերի ու գործընկերների հետ ինտեգրացիաների նախագծումը, ներդրումը և զարգացումը, ինչպես նաև կնպաստի նոր թվային ծառայությունների արդյունավետ իրականացմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան թվային ինտեգրացիաների նախագծում, իրականացում և զարգացում,
- արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ ինտեգրացիաների պլանավորում, համակարգում և ներդրում,
- API-ների, QR և այլ թվային ինտեգրացիոն լուծումների ներդրման և զարգացման գործընթացների համակարգում,
- ինտեգրացիոն նախագծերի բիզնես և ֆունկցիոնալ պահանջների հավաքագրում, վերլուծություն և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ,
- նոր ինտեգրացիոն լուծումների ներդրման կամ առկա լուծումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- ինտեգրացիոն նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզի (Roadmap) կազմում և կատարման վերահսկում,
- գործընկեր ֆինանսական և տեխնոլոգիական կազմակերպությունների հետ ինտեգրացիոն նախագծերի շրջանակում համագործակցության համակարգում,
- թվային ինտեգրացիոն լուծումների ուսումնասիրություն, պլանավորում և շարունակական զարգացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային, ֆինանսական կամ տեխնոլոգիական ոլորտում՝ թվային ինտեգրացիաների, թվային պրոդուկտների կամ նախագծերի իրականացման ուղղությամբ,
- PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- նախագծերի պլանավորման և ճանապարհային քարտեզի (Roadmap) մշակման փորձ,
- տարբեր շահագրգիռ կողմերի և տեխնոլոգիական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու և նախագծերը համակարգելու փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային ինտեգրացիաների զարգացման մասնագետ»։