Ֆինանսական շուկաների կառավարման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 20.11.26 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ֆինանսական շուկաների կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի ներքին և միջազգային ֆինանսական շուկաներում գործառնությունների զարգացման և իրականացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- իրականացնել արտարժութային գործառնությունների զարգացմանը և ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքներ,
- ներգրավել նոր հաճախորդներ և զարգացնել գործարար հարաբերությունները գործող հաճախորդների հետ,
- վարել բանակցություններ հաճախորդների հետ և ներկայացնել արտարժույթի փոխանակման առաջարկներ,
- ուսումնասիրել շուկայի փոխարժեքները, միտումները և մրցակցային առաջարկները՝ վաճառքի նոր հնարավորությունները բացահայտելու նպատակով,
- հաշվարկել և տրամադրել արտարժութային փոխարժեքներ,
- ապահովել բանկի արտարժութային դիրքի արդյունավետ կառավարումը,
- իրականացնել արտարժութային գործարքներ և ապահովել դրանց ճշգրտությունը։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում,
- վերլուծական մտածողություն և շուկայական տվյալները վերլուծելու կարողություն,
- բանակցություններ վարելու և գործարար հարաբերություններ զարգացնելու հմտություններ,
- հաճախորդների ներգրավելու և վաճառքներ իրականացնելու կարողություն,
- թվային տվյալների հետ աշխատելու և հաշվարկներ իրականացնելու հմտություններ,
- անգլերենի և ռուսերենի իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆինանսական շուկաների կառավարման մասնագետ»։