Կրտսեր գրաֆիկ դիզայներ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 23.11.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Կրտսեր գրաֆիկ դիզայներ, ով պատասխանատու կլինի մարքեթինգային և գովազդային նախագծերի համար վիզուալ նյութերի ստեղծման, մշակման և տարբեր հարթակներին ադապտացման համար՝ ապահովելով Բանկի բրենդի վիզուալ ինքնության պահպանումը և դիզայներական աշխատանքների ժամանակին իրականացումը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • սոցիալական մեդիայի հարթակների համար վիզուալ նյութերի և գովազդային բաններների պատրաստում,
  • թվային և տպագիր գովազդային նյութերի դիզայնի մշակում,
  • մարքեթինգային արշավների համար կրեատիվ վիզուալների ստեղծում,
  • պատրաստի դիզայնների ադապտացում տարբեր հարթակների համար,
  • տպագրական ֆայլերի նախապատրաստում՝ համապատասխան տեխնիկական պահանջներին,
  • Բանկի բրենդի վիզուալ ինքնության և բրենդբուքի պահանջների պահպանում,
  • Մարքեթինգի և PR վարչության այլ աշխատակիցների հետ համագործակցություն՝ ընթացիկ նախագծերի իրականացման շրջանակում։

Ներկայացվող պահանջներ`

  • Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերի իմացություն,
  • Figma և Adobe InDesign ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • գրաֆիկ դիզայնի հիմնական սկզբունքների, կոմպոզիցիայի, գունային համադրությունների և տիպոգրաֆիայի իմացություն,
  • թվային և տպագիր դիզայնի տեխնիկական առանձնահատկությունների իմացություն,
  • կրեատիվ մտածողություն, վիզուալ ճաշակ և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն,
  • թիմում աշխատելու, հետադարձ կապն ընդունելու և արագ սովորելու պատրաստակամություն,
  • առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ,
  • պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կրտսեր գրաֆիկ դիզայներ»։