Նոտարական ձևակերպումների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 23.10.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- բաժնի կողմից պատրաստված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ու պետական գրանցման գործընթացի կազմակերպում և համակարգում,
- պայմանագրերի վավերացման նպատակով Բանկ-հաճախորդ և Բանկ-նոտարական գրասենյակ արդյունավետ հաղորդակցության ու կապի ապահովում,
- նոտարական վավերացումից հետո պայմանագրային փաթեթի ամբողջականության և պատշաճ հավաքագրման ապահովում,
- բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում),
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն (AS-Bank ծրագրի իմացությունը կիտվի որպես առավելություն),
- հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նոտարական ձևակերպումների մասնագետ»։