Գրասենյակի ադմինիստրատոր
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.12.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Արամի 74 |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Գրասենյակի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպման և համակարգման, գործընկերների դիմավորման, մատակարարների հետ հաղորդակցության և գրասենյակային միջավայրի պատշաճ պահպանման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- գրասենյակ այցելող գործընկերների դիմավորում և ուղեկցում,
- հանդիպումների սենյակների ամրագրման, կոկիկ և պատշաճ տեսքի պահպանման ու անհրաժեշտության դեպքում դրանց նախապատրաստման ապահովում,
- անհրաժեշտության դեպքում գործընկերների և հյուրերի ընդունելության հետ կապված կազմակերպչական հարցերի համակարգում, ներառյալ հյուրասիրության կազմակերպումը։
- գրասենյակային միջավայրի պատշաճ պահպանման ապահովում, այդ թվում՝ բույսերի խնամքի կազմակերպում,
- գրասենյակային սարքավորումների անխափան աշխատանքի վերահսկում, անսարքությունների դեպքում համապատասխան մասնագետների հետ կապի հաստատում և խնդիրների լուծման կազմակերպում,
- մատակարարների հետ հաղորդակցության և համագործակցության կազմակերպում, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի համակարգում,
- փաստաթղթերի և այլ անհրաժեշտ նյութերի առաքման կազմակերպում,
- գրասենյակի առօրյա կազմակերպչական այլ աշխատանքների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն,
- գրասենյակային ադմինիստրատիվ կամ կազմակերպչական աշխատանքների փորձը ցանկալի է,
- հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ,
- հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- համակարգչային գրագիտություն (MS Office),
- արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կազմակերպելու կարողություն,
- նախաձեռնողականություն, բարեհամբույր հաղորդակցություն և պատասխանատվության բարձր զգացում,
- կոկիկություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կարգապահություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գրասենյակի ադմինիստրատոր»։