Նախագծերի կառավարիչ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 02.12.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Նախագծերի կառավարիչ, ով պատասխանատու կլինի բանկային և ՏՏ նախագծերի, մասնավորապես՝ Mulberry համակարգի արդյունավետ պլանավորման, համակարգման, կատարելագործման և իրականացման համար։ Կապահովի բիզնես և ՏՏ թիմերի համագործակցությունը, Mulberry համակարգի արդյունավետ աշխատանքի և շարունակական բարելավման գործընթացների համակարգումը, ինչպես նաև նախագծերի ժամկետների, ռիսկերի և նախատեսված արդյունքների ձեռքբերման վերահսկումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- Mulberry համակարգի ընթացիկ աշխատանքի աջակցության և համակարգի հետ կապված խնդիրների բացահայտման, վերլուծության ու լուծման գործընթացի համակարգում,
- Mulberry համակարգի կատարելագործման և ֆունկցիոնալության ընդլայնման նպատակով բիզնես պահանջների հավաքագրում, վերլուծություն, հստակեցում և ֆորմալացում,
- Mulberry համակարգի բարելավման առաջարկների մշակում՝ հաշվի առնելով բանկային գործընթացների առանձնահատկությունները և ստորաբաժանումների կարիքները,
- Mulberry համակարգի փոփոխությունների, նոր ֆունկցիոնալությունների և կատարելագործումների իրականացման գործընթացի համակարգում,
- Mulberry համակարգի աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների, անհամապատասխանությունների և սխալների արձանագրում, վերլուծություն և դրանց լուծման ընթացքի վերահսկում,
- Mulberry համակարգի փոփոխությունների փորձարկման և օգտատերերի կողմից ընդունման թեստավորման (UAT) կազմակերպում և արդյունքների վերահսկում,
- նախագծային պլանների, ժամկետների, առաջընթացի, ռիսկերի և կախվածությունների կազմում ու վերահսկում,
- բանկի տարբեր ստորաբաժանումների, ՏՏ թիմերի, մատակարարների և գործընկերների աշխատանքի համակարգում,
- բիզնես պահանջների հավաքագրման, հստակեցման և լուծումների համաձայնեցման մասնակցություն,
- նախագծային հանդիպումների կազմակերպում, որոշումների և առաջադրանքների կատարման վերահսկում,
- նախագծերի կարգավիճակի հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը, ինչպես նաև նախագծերի ժամանակին և որակյալ իրականացում։
Ներկայացվող պահանջներ`
- Mulberry համակարգի հետ աշխատանքի կամ դրա սպասարկման, աջակցության և կատարելագործման գործընթացներում ներգրավվածության պարտադիր փորձ,
- նախագծերի կառավարման գործնական փորձը ցանկալի է,
- ՏՏ նախագծերի կամ ՏՏ միջավայրում աշխատանքի փորձը ցանկալի է,
- վերլուծական մտածողություն և խնդիրների կառուցվածքային լուծման կարողություն,
- հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում,
- հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Jira, Confluence կամ նախագծերի կառավարման այլ գործիքների հետ աշխատանքի փորձ,
- բիզնես պահանջների ֆորմալացման, փորձարկման և օգտատերերի կողմից ընդունման թեստավորման (UAT) գործընթացների փորձ,
- PMP, Scrum Master, Product Owner կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նախագծերի կառավարիչ»։