Ավագ Հաշվապահ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 31.07.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է փորձառու ավագ հաշվապահ, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման առանձին ուղղության վարման, հաշվապահական գործընթացների պատշաճ իրականացման, ինչպես նաև ֆինանսական տվյալների ճշգրտության ու ամբողջականության ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • իրականացնել հիմնական միջոցների, լիզինգի կամ աշխատավարձի հաշվառում՝ ըստ բաշխված ուղղության,
  • ապահովել հաշվապահական գործառնությունների ճշգրիտ և ժամանակին հաշվառում,
  • մասնակցել ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին,
  • ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
  • MC office ծրագրերի իմացություն,
  • թիմում աշխատելու հմտություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ավագ հաշվապահ»։