Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 27.09.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է պայմանագրային ապահովման ավագ մասանգետ, ով պատասխանատու կլինի վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգման համար: Կիրականացնի Բանկի աշխատակիցների անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, բանկի հաճախրոդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվության իրականացում` ապահովելով գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ներքին կարգավորումներին։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, առկա թերությունների և իրավական ռիսկերի մասին եզրակցության տրամադրում,
- գործող վարկային և գրավի պայմանագրերի փոփոխություն և համապատասխանեցում Բանկի ներքին իրավական ակտերին, ՀՀ ԿԲ պահանջներին և ՀՀ օրենսդրությանը,
- Բանկի ներքին իրավական ակտերի դիտարկում, վերլուծություն և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
- հաճախորդների դիմումներին՝ պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ պատասխանների տրամադրում,
- Բանկի աշխատակիցներին անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, Բանկի հաճախորդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվություն:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի (ցանկալի է՝ պայմանագրային կամ իրավաբանական ոլորտում),
- ՀՀ ԿԲ կանոնակարգերի, ՀՀ քաղաքացիական օրենսդրության և բանկային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի լավ իմացություն,
- վարկային, գրավի և այլ բանկային պայմանագրերի մշակման և իրավական փորձաքննության փորձ,
- անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
- իրավական փաստաթղթերի մշակման և վերլուծական մտածողության բարձր կարողություններ,
- մանրուքներին ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման ավագ մասանգետ»։