Միկրոբիզնես վարկ

Evocabank-ը Ձեզ է առաջարկում Միկրոբիզնես Վարկատեսակը: Օգտվե՛ք շահավետ պայմաններով վարկից և ընդլայնե՛ք Ձեր բիզնեսը:

Միկրոբիզնես վարկ
Վերադառնալ

1.       

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

2.      

Վարկառուները

  • 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:
  • 10,000,001 – 15,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս:

3.      

Սահմանաչափերը

500,000 – 15,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

4.      

Տրամադրման եղանակը

անկանխիկ

5.      

Մարման ժամկետը

  • 500,000 – 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - 6-36 ամիս 3,000,001 – 15,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - 6-60 ամիս

6.      

Տոկոսադրույքը /տարեկան/

ՀՀ դրամ

16%

ԱՄՆ դոլար

13%

Եվրո

10%

7.      

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

  • Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

8.      

Ապահովվածությունը`

1.000.000 ՀՀ դրամը /համարժեք արտարժույթը/ չգերազանցող վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ունի վարկային պատմություն /առկա է առնվազն մեկ վարկ, որի մայր գումարի մարված մասը գերազանցում է ակնկալվող վարկի գումարը/, ապա հարկային հաշվետվությունները կարող են չներկայացվել և երաշխավորություն կարող է չպահանջվել,
  • Եթե վարկառուն չունի վարկային պատմություն, սակայն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500,000 ՀՀ դրամ կամ ավել է, երաշխավորություն կարող է չպահանջվել,
  • Եթե վարկառուն չունի վարկային պատմություն և ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500,000 ՀՀ դրամից պակաց է, ներկայացվում է նվազագույնը մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն,
  • Այն դեպքերում, երբ վարկառուն իրավաբանական անձը ունի մեկ մասնակից, ապա միակ մասնակիցը պարտադիր պետք է հանդիսանա երաշխավոր և վերջինիս երաշխավորությունը չի հաշվարկվում սույն կետի վերոնշյալ պայմաններով սահմանված երաշխավորությունների քանակի հաշվարկում, բացառությամբ այն դեպքերի երբ երաշխավոր միակ մասնակիցը ունի այլ եկամտի աղբյուր և/կամ հանդիսանում է անշարժ գույքի սեփականատեր:

9.      

Ապահովվածությունը`

1.000.001 - 5.000.000 ՀՀ դրամ /համարժեք արտարժույթից/ վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500,000 ՀՀ դրամից պակաս է, ներկայացվում է նվազագույնը երկու անձի երաշխավորություն, որոնցից առնվազն 1-ը ֆիզիկական անձ Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500,000 ՀՀ դրամ կամ ավել է, ներկայացվում է նվազագույնը մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն,
  • Այն դեպքերում, երբ վարկառուն իրավաբանական անձը ունի մեկ մասնակից, ապա միակ մասնակիցը պարտադիր պետք է հանդիսանա երաշխավոր և վերջինիս երաշխավորությունը չի հաշվարկվում սույն կետի վերոնշյալ պայմաններով սահմանված երաշխավորությունների քանակի հաշվարկում, բացառությամբ այն դեպքերի երբ երաշխավոր միակ մասնակիցը ունի այլ եկամտի աղբյուր և/կամ հանդիսանում է անշարժ գույքի սեփականատեր:

10.     

Ապահովվածությունը`

5.000.001 - 10.000.000 ՀՀ դրամ /համարժեք արտարժույթից/ վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 1,500,000 ՀՀ դրամից պակաս է, ներկայացվում է նվազագույնը երկու անձի երաշխավորություն, որոնցից առնվազն 1-ը ֆիզիկական անձ
  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 1,500,000 ՀՀ դրամ կամ ավել է, ներկայացվում է նվազագույնը մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն:
  • Հաճախորդի գործող և նոր տրամադրվաղ վարկային պարտավորությունների ամսական վճարումները չպետք է գերազանցի ներկայացված հարկային հաշվետվությունների վերջին 6 ամիսների միջին ամսական հասույթի 50%-ը: 
  • Այն դեպքերում, երբ վարկառուն իրավաբանական անձը ունի մեկ մասնակից, ապա միակ մասնակիցը պարտադիր պետք է հանդիսանա երաշխավոր և վերջինիս երաշխավորությունը չի հաշվարկվում սույն կետի վերոնշյալ պայմաններով սահմանված երաշխավորությունների քանակի հաշվարկում, բացառությամբ այն դեպքերի երբ երաշխավոր միակ մասնակիցը ունի այլ եկամտի աղբյուր և/կամ հանդիսանում է անշարժ գույքի սեփականատեր:

11.     

Ապահովվածությունը`

10.000.001 ՀՀ դրամից /համարժեք արտարժույթից/ ավելի վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 12 ամսում եռամսյակային շրջանառությունը 2,000,000 ՀՀ դրամից պակաս է, ներկայացվում է նվազագույնը երեք անձի երաշխավորություն, որոնցից առնվազն 1-ը ֆիզիկական անձ
  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 12 ամսում եռամսյակային շրջանառությունը 2,000,000 ՀՀ դրամ կամ ավել է, ներկայացվում է նվազագույնը երկու անձի երաշխավորություն, որոնցից առնվազն 1-ը ֆիզիկական անձ
  • 10,000,001 ՀՀ դրամից ավելի վարկերի դեպքում, ավել վարկավորված գումարի մասով, պահանջվում է հավելյալ գրավային ապահովվածություն՝

-       Անշարժ և շարժական գույքը,

-       Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցներ,

-       Շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքներ,

-       Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,

-       Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:

-       Բանկի Վարկային քաղաքականությամբ սահմանված գրավի այլ տեսակներ:

-       10,000,001 ՀՀ դրամից ավելի վարկերի մասով վարկ/գրավ հարաբերակցությունը պետք է համապատասխանի վարկային քաղաքականությամբ թույլատրելի գրավի տեսակների սահմանաչափերին, բացառությամբ ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոների որոնց պարագայում առավելագույնը սահմանաել վարկ/գրավ 95%

-       Այն դեպքերում, երբ վարկառուն իրավաբանական անձը ունի մեկ մասնակից, ապա միակ մասնակիցը պարտադիր պետք է հանդիսանա երաշխավոր և վերջինիս երաշխավորությունը չի հաշվարկվում սույն կետի վերոնշյալ պայմաններով սահմանված երաշխավորությունների քանակի հաշվարկում, բացառությամբ այն դեպքերի երբ երաշխավոր միակ մասնակիցը ունի այլ եկամտի աղբյուր և/կամ հանդիսանում է անշարժ գույքի սեփականատեր:

12.     

Գանձվող վճարներ

  • Վարկային հաշվի սպասարկման վճար  - վարկի գումարի 1%-ի չափով:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է բանկային հաշվից կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:

13.     

Սահմանափակումներ

  • Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 20 օրը,
  • առավելագույն անընդհատ ժամկետանց օրերի քանակ 5 օր վերջին 12 ամսվա ընթացքում
  • Վարկառուն նախորդող 24 ամիսների ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր,
  • Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 10,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը(դրամական հոսքերի գրավով ապահովված վարկերը չեն համարվում ապահովւոթյուն ունեցող վարկ և հաշվարկում են որպես առանց գրավ վարկ)
  • Էվոկաբանկում բոլոր անգրավ բիզնես վարկերի հանրագումարը, բացառությամբ վերլուծությանբ տրված վարկերի,, այդ թվում նոր վարկի գումարը չի կարող գերաղանցել 15,000,000 ՀՀ դրամը Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող հաճախորդը չպետք է ունենա դասակարգված և/կամ ժամկետանց երաշխավորություն, ինչպես նաև ժամկետանց վարկեր:
  • >50.000 ՀՀ դրամ ԴԱՀԿ արգելանք, մինչև 50.000 ՀՀ դրամ արգելանքների առկայության պարագայում վարկը կարող է տրամադրվել համապատասխան վճարումնեը հիմանվորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
  • 100.000 ՀՀ դրամից ավելի ժամկետանց հարկային պարտավորությունների պարագայում կարող է տրամադրվել պարտավորության մարումը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու պարագայում: 

14.     

Ժամկետից շուտ մարելու տուգանք

Չի գանձվում

15.     

Վերլուծություն

Պայմաններից որևէ մեկի շեղման /անհամապատասխանության դեպքում իրականացվում է պարզեցված բիզնես վերլուծություն, վարկունակության գնահատում չի պահանջվում:

16.     

Այլ պայմաններ

  • Եթե վարկը հաստատվում է որևէ նախապայմաննով (գործող այլ վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական մարում, հարկային պարտավորությունների մարում և այլն), ապա վարկի տրամադրումը կատարվում է կամ փուլային կամ միանվագ տրամադրման տարբերակով՝ տրամադրման պահին նախապայմանի կատարման ամբողջական վերահսկողությամբ: Նախապայմանի կատարման և վերահսկման  պատասխանատու են  հանդիսանում,  համապատասխանաբար՝ հայտը կազմող Վարկային մասնագետը և վարկը տրամադրող տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
  • Եթե հաճախորդը ունի գործող միկրո բիզնես վարկ, կարող է դիմել 2-րդ վարկին, չխախտելով վարկատեսակով նախատեսված առավելագույն շեմը: 
  • Տվյալ վարկատեսակով գործող հաճախորդների դեպքում նույն վարկատեսակով նոր հայտ քննարկելիս, Լիազոր մարմինը կարող է հաստատել հայտը նախապայմանով՝ գործող պարտավորության մնացորդի մարման (անձնական միջոցներով կամ նոր վարկի հաշվին), եթե հաճախորդը համապատասխանում է վարկավորման չափանիշներին և կատարել է պայմանագրային գումարի 30% և ավել մարում: Տվյալ դեպքում վարկը չի դիտարկվում վերաֆինանսավորված:
  • Տվյալ վարկատեսակով վարկային գծի համար կարող են դիմել  միայն այն հաճախորդները, որոնց ձեռնարկությունը/ընկերությունը, հիմնադիրը, իրական շահառուն բանկում այլ վարկատեսակներով ունեն գրավային ապահովվածություն և հանդես կգան որպես երաշխավոր նոր տրամադրվող վարկին: Միկրոբիզնես վարկատեսակի շրջանակներում վարկային գծերը չեն կարող  տրամադրվել  վարկային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակաշրջանի համար, այն կարող է տրամադրվել  վարկային պայմանագրի գործողության ժամկետի մինչև 40% ժամանակահատվածի համար (օրինակ վարկը տրվել է 60 ամիս ժամկետով, որից 24 ամիսը կարող է օգտագործվել որպես վարկային գիծ, իսկ մնացած 36 ամիսը՝ գրաֆիկական մարումներով): Վերականգնվող գծերի դեպքում չօգտագործված մասի վրա սահմանվում է 0,5-2 % տարեկան տոկոսադրույք:
  • Միկրոձեռնարկության սուբեկտ հանդիսացող անձինք պետք է ներկայացնեն վարվավորմանը նախորդող տարվա Միկրոձեռնարկության սուբեկտի իրացման շրջանառության հարկային հաշվետվություն և ընթացիք տարվա համար հիմք է հանդիսանում ՀԴՄ ֆիսկալ շրջանառությունը կամ դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը:

17.     

Երաշխավոր անձանց ներկայացվող  պահանջներ

Երաշխավոր անձանց ներկայացվող  պահանջներ Ֆիզիկական անձ երաշխավորը՝

  • ունի կայուն եկամուտի աղբյուրներ (աշխատավարձ, վարձակալությամբ հանձնված գույք, շահաբաժին և այլն) և/կամ գույքի սեփականատեր է, և/կամ վարկառուի իրական շահառուն է
  • դրական վարկային պատմություն, պատմություն (վերջին 12 ամսվա ընթացքում հանրագումարային ուշացումների քանակը չի գերազանցում 30 օրը և միանվագ ուշացումը չի գերազանցում 10 օրը, )
  • հարցման օրվա դրությամբ չպետք է ունենա դասակարգված վարկ կամ  երաշխավորություն, ժամկետանց վարկեր կամ երաշխավորություն կամ ԴԱՀԿ արգելանք (արգելանքների առկայության պարագայում կներակայացվի համապատասխան վճարումնեը հիմանվորող փաստաթղթեր):

Իրավաբանական անձ երաշխավորը՝

  • Գրանցված գործունեություն է ծավալում առնըվազն 6 ամիս,
  • դրական վարկային պատմություն, պատմություն (վերջին 12 ամսվա ընթացքում հանրագումարային ուշացումների քանակը չի գերազանցում 30 օրը և միանվագ ուշացումը չի գերազանցում 10 օրը)
  • վերջին 6 ամսում չպետք է ունենա 0-հաշվետվություն կամ գործունեության դադարեցում,
  • հարցման օրվա դրությամբ չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ժամկետանց վարկեր, ինչպես նաև՝ ժամկետանց հարկային պարտավորություններ կամ ԴԱՀԿ արգելանք (արգելանքների առկայության պարագայում կներակայացվի համապատասխան վճարումնեը հիմանվորող փաստաթղթեր):
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`