Վարկային գիծ

Եթե Դուք ունեք կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր եք և ցանկանում եք մշտապես ունենալ հասանելի վարկային միջոցներ, ապա կարող եք օգտվել Evocabank-ի վերականգնվող և չվերականգնվող վարկային գծերից:

Վարկային գիծ
Վերադառնալ
մինչև 1 մլրդ. ֏

Սահմանաչափ

մինչև 5 տարի

Մարման ժամկետ

սկսած 6%-ից

Տոկոսադրույք

Վարկային գծերը տրամադրվում են Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձանց՝ բիզնես վարկերի համար սահմանված տոկոսադրույքներով, մինչև 5 տարի մարման ժամկետով, դրամով կամ արտարժույթով` շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Կարող եք օգտվել հետևյալ վարկային գծերից՝

  • Վարկային գիծ վերականգնվող, որի դեպքում կարող եք հաստատված վարկային գծի սահմանաչափում և գործելու ժամանակահատվածում պարբերաբար մարումներ կատարել և մնացորդի սահմաններում միջոցներ ստանալ վարկային գծից: Ընդ որում՝ վարկային գծի չօգտագործված մասի վրա սահմանվում է 0-4% տարեկան տոկոսադրույք:
  • Չվերականգնվող վարկային գիծ, որի դեպքում վարկային գիծը տրամադրում ենք մաս-մաս, և կատարված մարումներից հետո վարկային գծի սահմանաչափը չի վերականգնվում, ընդ որում՝ չօգտագորված մասի վրա տոկոսների հաշվարկում չի կատարվում:

Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`