Փոքր և միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»

Եթե Դուք զբաղվում եք փոքր և միջին բիզնեսով և նախատեսում եք ակտիվորեն օգտվել բանկային տարբեր ծառայություններից, այս վարկատեսակը հենց Ձեզ համար է:

Փոքր և միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»
Վերադառնալ

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկառուները

ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձինք, որոնք բավարարում են Բանկի վարկունակության չափանիշներին, ունեն կամ պատրաստ են ապահհովել բավարար դրամական շրջանառության բանկային հաշիվներով, գումարած՝ ակտիվ օգտվում են բանկային տարբեր ծառայություններից, ապահովում են կամ ըւտ գնահատման կարող են տարեկան կտրվածքով ապահովել 1 մլն. ՀՀ դրամ կամ ավել ոչ տոկոսային եկամուտներ, ունեն կամ նախատեսվում է կնքել Բանկի հետ համագործակցության համաձայնագրեր (աշխատավարձային նախագծեր, POS տերմինալ, ապառիկ վաճառք):

Վարկի տրամադրման նպատակը

Բիզնեսի զարգացման, կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու, կրեդիտորական պարտքերի մարելու և այլ նպատակներով

Սահմանաչափերը

Մինչև 750,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Տրամադրված վարկի օգտագործման եղանակը

Անկանխիկ

Մարման ժամկետը

  • Մինչև 60 ամիս,
  • Կապիտալ ներդրումների իրականացման պարագայում – մինչև 84 ամիս

Վարկի մարման եղանակը

  • «Անուիտետային»
  • «Զսպանակաձև»

Տոկոսադրույքը /տարեկան/

ՀՀ դրամ

12-14%

ԱՄՆ դոլար

7.5%-8%

Եվրո

6%-6.5%

Տոկոսադրույքների միջակայքում  հաստատվող տոկոսները պետք է որոշվեն հաշվի առնելով հաճախորդից  կանխատեսվող ոչ տոկոսային եկամուտների չափը և հետագա համագործակցության հեռանկարները:

 

Վարկի ապահովվածության միջոց

 

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը, թանկարժեք մետաղները,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը
  • Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ:

Վճարվող տույժեր

  • Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

Ժամկետից շուտ մարելու տուգանք

  • Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 5%-ի չափով:
  • Առանձին դեպքերում Բանկի լիազոր մարմնի որոշմամբ սահմանված տուգանքի չափը կարող է փոփոխվել, կամ սահմանվել այլ պայմանն:
  • Վարկավորման պայմանագրով վաղաժամկետ մարման տուգանք չկիրառելու դեպքում Բանկի լիազոր մարմնի կողմից կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք` մինչև +2%:

Գանձվող վճարներ

  • Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0,5 %-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է բանկային հաշվից կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարում եք պետտուրք և/կամ ծառայության վճար՝ գրավի պայմանագրի  վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝ 
    անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

ՓՄՁ վարկավորման տոկոսադրույքների միջակայքում հաստատվող տոկոսների որոշման ուղեցույց.

  • Այն վարկառուներին, որոնք չունեն էական դրամական շարժ և չեն ապահովում Բանկին ոչ տոկոսային եկամուտներ կամ դրանք կազմում են փոքրածավալ գումարներ, վարկավորման տոկոսադրույքը պետք է առաջարկվի՝ ՀՀ դրամ 13,75%-ից 14 %, ԱՄՆ դոլար 8,75%-ից 9 %, Եվրո 6,75%-ից 7 %:
  • Նման վարկառուներին կարող է առաջարկվել ՀՀ դրամ 13,5%, ԱՄՆ դոլար 8,5%, Եվրո 6,5%, եթե կան հիմնավոր փաստեր, որ վարկառուն (ուղակի/անուղակի) փոխկապակցված է Բանկի համար նախընտրելի հաճախորդի հետ (ապահովվում է Բանկին ոչ տոկասային եկամուտներ, կամ համագործակցում է այլ պրոդուկտների մասով) կամ հաճախորդի ներգրավումը պայմանավորված է նոր հաճախորդների ներգրավմամբ (փոխկապակցված կամ գործընկեր ընկերություններ):
  • Այն վարկառուները որոնք չեն համապատասխանում «Գործընկեր» և սույն կետի առաջին պարբերությունում նշված չափանիշներին, այսպես կոչված «միջին» սեգմենտի վարկառուներ, ապա վերջիներիս պետք է առաջարկվի՝ ՀՀ դրամ 13%-ից 13,5 %, ԱՄՆ դոլար 8,25%-ից 8,5 %, Եվրո 6,25%-ից 6,5 %:

Վերաֆինանսավորման ուղեցույց

  • Այլ բանկերից գործող վարկերի տեղափոխման դեպքում, կիրառել մինչև 2 տոկոսային կետի նվազմամբ վարկերի տեղափոխման դրույթը, բայց ոչ պակաս քան 13 % ՀՀ դրամի դեպքում, 8 % ԱՄՆ դոլարի դեպքում, 6% Եվրո դեպքում:
  • «Գործընկեր» վարկավորման չափանիշներին համապատասխանող հաճախորդների դեպքում նվազագույն շեմը կարող է կիրառվել այլ %-ային միջակայքում, հաշվի առնելով հաճախորդի գործարար բնութագիրը և Բանկ հետ համագործակցության հեռանկարները:
  • Վերաֆինանսավորման պարագայում, Բանկի համար նախընտրելի հաճախորդների դեպքում, առաջարկել մայր գումարի 3-ից-6 ամիս գրեյս:
  • Այն դեպքերում երբ հաճախորդը վերաֆինանսավորման դիմելով (հատկապես ԱՁ-ների դեպքում), ցանկանում է որ վարկի ինչվոր մաս ուղղվի իր կամ իր հետ փոխկապակցված ֆիզ. անձով գործող բարձր տոկոսադրույքով վարկերի մարմանը (որոնք ըստ հաճախորդի բերված հիմնավորումների օգտագործվել են բիզնես նպատակների համար), ապա այդ դեպքերում ՝ տրամադրվելիք վարկի հաստատված %-դրույքը պետք է ավելացվի 0,5-ից 1 %-ով, եթե հաճախորդի բերված փաստարկները Բանկի կողմից կընդունվի հիմնավոր և տրամադրվող վարկի 15%-ից ավելին պետք է ուղղվի ֆիզ. անձանց անունով գործով վարկերի մարմանը:

Զգուշացում

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`