Վերադառնալ
Բանկային

Եվրոպական համագործակցություն՝ ի շահ ՓՄՁ-ների

EIB ֆինանսավորման նպատակն է աջակցել ՓՄՁ-ներին՝ ստեղծելով զարգացման և ընդլայնման նպաստավոր պայմաններ։ Ֆինանսավորման վառ օրինակներից է Evoca-ն։

05.08.2024
Եվրոպական համագործակցություն՝ ի շահ ՓՄՁ-ների

EIB-ն Եվրամիության անդամ երկրներին պատկանող երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է: Կապիտալի շուկաներում իր բարձրագույն վարկանիշի (AAA) շնորհիվ այն ապահովում է հուսալի ներդրումների երկարաժամկետ ֆինանսավորում՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր և ՓՄՁ-ներ:

EIB Global-ը Եվրոպական Ներդրումային Բանկի մասնագիտացված ստորաբաժանումն է, որի նպատակն է զարգացնել միջազգային գործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը` նպաստելով Եվրոպական Միության երեք համակողմանի առաջնահերթությունների իրագործմանը. Եվրոպական Կանաչ գործարք, Գլոբալ Գեյթվեյս և աշխատատեղեր, ինչպես նաև կայուն և ներառական տնտեսության աճ: Որպես Team Europe-ի մաս` EIB Global-ը խթանում է ուժեղ, նպատակաուղղված գործընկերությունների զարգացումը՝ ֆինանսական այլ հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին՝ սերտորեն համագործակցելով բազմակողմ զարգացման այլ բանկերի հետ։ 

Ո՞րն է EIB ֆինանսավորման նպատակը։

EIB ֆինանսավորման առաջնային նպատակն է աջակցել ՓՄՁ-ներին՝ ստեղծելով նրանց համար զարգացման և ընդլայնման նպաստավոր պայմաններ։ EIB վարկը կարող է օգտագործվել` ֆինանսավորելու բոլոր այն ներդրումներն ու ծախսերը, որոնք կատարվում են ՓՄՁ-ի զարգացման համատեքստում, մասնավորապես՝

  • Նյութական ներդրումներ. նյութական ակտիվների գնում, ընդլայնում:
  • Ոչ նյութական ներդրումներ. մասնավորապես՝ R&D, գործարկման լիցենզիաների և ծրագրային ապահովման ձեռքբերման հետ կապված ծախսեր:
  • ՓՄՁ-ի գործունեության համար անհրաժեշտ միջին և երկարաժամկետ շրջանառու միջոցների պահանջների ապահովում։

Ի՞նչ կտա EIB ֆինանսավորումը Ձեր բիզնեսին։

  • Դուք կարող եք ստանալ շահավետ տոկոսադրույքներ կամ ավելի երկար ժամկետներ՝ համեմատած բիզնեսի վարկավորման ստանդարտ պայմանների հետ:
  • Դուք կարող եք բանակցել վարկի ժամկետի կամ մարման հաճախականության մասով՝ Ձեր բիզնեսի վիճակից և դրամական հոսքերի պահանջներից ելնելով:
  • Այն թույլ է տալիս զգալի ներդրումներ կատարել բիզնեսում՝ առանց բացասաբար ազդելու Ձեր դրամական միջոցների հոսքի կամ իրացվելիության վրա:

EIB ֆինանսավորման վառ օրինակներից է Evocabank-ը EIB Global-ի կողմից Բանկը կարողացավ ներգրավել 12 միլիոն եվրո վարկային միջոցներ՝ նպաստելու փոքր բիզնեսի զարգացմանը։ Ֆինանսական միջոցները տրամադրվեցին տեղական արժույթով՝ դրամով, բացառելով արտարժույթի տատանումների ռիսկը ՓՄՁ-ների համար և նպաստելով ֆինանսական կայունությանը:

EIB-ի վարկային միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին Հայաստանում ընդլայնելու ձեռնարկությունների ֆինանսավորումը` նպաստելով բիզնես գործունեության ծավալների մեծացմանը, ստեղծելով նոր աշխատատեղեր և իրացման նոր հնարավորություններ:  

Ֆինանսավորման շնորհիվ՝

  • Շուրջ 100 փոքր ձեռնարկություն կօգտվի ծրագրից՝ ապահովելով մոտ 1,200 աշխատատեղ,
  • Կունենանք ներառական տնտեսական աճ, քանի որ վարկային միջոցների 20%-ը պետք է տրամադրվի կանանց պատկանող բիզնեսներին։