Evocabank-ը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից
Համագործակցության արդյունքում շվեյցարական ներդրումային կազմակերպությունից ստացած վարկային միջոցներն ուղղվելու են ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
24.11.2023Evocabank-ը ստորագրել է նոր միջազգային համագործակցության պայմանագիր responsAbility շվեյցարական ներդրումային կազմակերպության հետ։
Համագործակցության արդյունքում Evocabank-ը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։
Ու՞ր են ուղղվելու վարկային միջոցները։
Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:
Ի՞նչ դեր ունեն ՄՓՄՁ-ները տնտեսության մեջ։
Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում: Դրանք խթանում են բիզնես միջավայրի ակտիվացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ի դեպ, 30.09.2023թ․-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելը շուրջ 59 մլրդ դրամ է՝ 2022թ․ տարեվերջի նկատմամբ գրանցելով 34% աճ:
Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար։
Evocabank-ի մասին
Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:
Կայք՝ evoca.am
responsAbility Investments-ի մասին
responsAbility Investments-ը Շվեյցարիայում գործող ազդեցիկ ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility Investments-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ responsAbility Investments ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 200 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 7 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 72 երկրի 270 ընկերությունում:
Կայք: responsability.com