Վերադառնալ
Մրցանակներ

Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում

Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

25.08.2021
Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում

Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է
2021թ. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

 

Հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների և աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:

Հաղթող բանկերը ընտրվել են հետևյալ չափանիշների հիման վրա`

  • թվային հաճախորդների ներգրավման և սպասարկման հուսալի ռազմավարություն,
  • թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
  • թվային հաճախորդների թվաքանակի աճ,
  • բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
  • վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն և ֆունկցիոնալ բնութագրիչներ:

«Համաշխարհային համաճարակը ստիպեց մարդկանց իրենց անձնական և մասնագիտական գործունեությունն իրականացնել հեռախոսների, պլանշետների և համակարգիչների միջոցով: Արդյունքում թվային բենքինգի կարևորությունն ու տարածումն անհամեմատ աճեց: Բանկերը ստիպված էին արձագանքել այս կտրուկ փոփոխություններին, և նրանք, որոնք առավել հաջողությամբ հաղթահարեցին մարտահրավերը, արժանացան Global Finance-ի՝ Աշխարհի լավագույն թվային բանկեր 2021թ. մրցանակին», - ասաց Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

 
Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 34-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: