Evocabank. Ամենանորարար թվային բանկը Հայաստանում 2026
Global Business & Finance Magazine հեղինակավեր ամսագիրը 4-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես Ամենանորարար թվային բանկը Հայաստանում։
02.10.2026
Most Innovative Digital Bank in Armenia 2026
4-րդ տարին անընդմեջ
Global Business & Finance Magazine
2023, 2024, 2025, 2026. չորս տարի՝ նույն մրցանակը։ Եվ ամեն տարի՝ նոր լուծումներ, նոր պրոդուկտներ ու թվային բանկինգը զարգացնելու նոր գաղափարներ։
Evocabank-ը տարիներ շարունակ է հետևում է մի պարզ գաղափարի՝ բանկային ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ այցելել բանկ։ Մենք առաջիններից էինք Հայաստանում, որ ցույց տվեցինք՝ ֆինանսական ծառայությունները նույնպես կարող են ամբողջությամբ տեղավորվել թվային միջավայրում։
Իրական թվային փորձը միայն առցանց գործարք կատարելու հնարավորությունը չէ։ Այն սկսվում է այն պահից, երբ հաճախորդը կարողանում է ինքնուրույն, իրեն հարմար ժամանակ և առանց ավելորդ քայլերի լուծել իր ֆինանսական հարցերը։
Այսօր թվային բանկինգը Evocabank-ում միայն հավելված չէ։ Այն և՛ EvocaTOUCH-ն է, և՛ թվային քարտերը, և՛ թվային նվեր քարտերը, և՛ վարկավորման թվային լուծումները, և՛ նոր վճարային հնարավորությունները և այն բազմաթիվ փոքր ու մեծ փոփոխությունները, որոնք բանկային առօրյան ավելի պարզ են դարձնում։
Global Business & Finance Magazine-ի կողմից 4 տարի անընդմեջ նույն ճանաչմանն արժանանալը պարզապես Բանկի մրցանակների շարքում հերթական նոր մրցանակը չէ։ Այն առիթ է անդրադառնալու մի ճանապարհի, որի ընթացքում թվային տեխնոլոգիաները դարձել են Բանկի ծառայությունների ու հաճախորդների հետ աշխատանքի անբաժանելի մասը։
Evocabank-ի համար թվային զարգացումը նաև շարունակական կատարելագործման գործընթաց է։ Հաճախորդների սպասելիքները փոխվում են, ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, իսկ ֆինանսական ծառայությունների հնարավորություններն ընդլայնվում են։ Սա նշանակում է, որ նորարար լինելը մեկ անգամ նոր պրոդուկտ ստեղծելը չէ․ դա մշտապես նոր լուծումներ փնտրելու և արդեն գործող ծառայությունները կատարելագործելու շարունակական գործընթաց է։