Վերադառնալ
Մրցանակներ

Evocabank-ը՝ լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում՝ երկրորդ տարին անընդմեջ

Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ արժանանանում է «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» միջազգային մրցանակին The Digital Banker-ի կողմից։

08.05.2026
Evocabank-ը՝ լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում՝ երկրորդ տարին անընդմեջ

«Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում»

2-րդ տարին անընդմեջ

The Digital Banker

Փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմքն են։ Դրանք խթանում են նորարարությունը, ստեղծում աշխատատեղեր և ապահովում կայուն տնտեսական աճ։

Evocabank-ում մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ֆինանսական գործիքներն ու ծառայությունները՝ օգնելով բիզնեսներին ոչ միայն հաղթահարել մարտահրավերները, այլ նաև բացահայտել նոր հնարավորություններ և ընդլայնել իրենց գործունեությունը։

Երկրորդ տարին անընդմեջ այս հեղինակավոր մրցանակին արժանանալը ոչ միայն ճանաչում է մեր կատարած աշխատանքի նկատմամբ, այլ նաև հաստատում է Evocabank-ի երկարաժամկետ ռազմավարությունը և շարունակական զարգացումը։

The Digital Banker-ի մասին

The Digital Banker-ը միջազգային, հեղինակավոր կազմակերպություն է, որը լուսաբանում է գլոբալ ֆինանսական շուկաները, տեխնոլոգիական նորարարությունները և բանկային ոլորտի զարգացման միտումները։ Կազմակերպությունն ամեն տարի իրականացնում է մրցանակաբաշխություն, և այն բոլոր բանկերն ու ֆինանսական հաստատությունները, որոնք համապատասխանում են հատուկ մշակված չափորոշիչներին, արժանանում են հատուկ անվանական մրցանակների։

Evocabank-ը շարունակում է ամրապնդել իր դերը՝ որպես նորարար և վստահելի գործընկեր բիզնեսների համար՝ առաջարկելով լուծումներ, որոնք ստեղծում են իրական արժեք և երկարաժամկետ արդյունք։