Evocabank՝ Լավագույն Բանկը Հայաստանում 2026
International Investor Magazine-ը երկրորդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես «Լավագույն Բանկը Հայաստանում»։
30.06.2026
«Լավագույն Բանկը Հայաստանում»
2-րդ տարին անընդմեջ
International Investor Magazine
Այս տարի ևս Evocabank-ը միջազգային հեղինակավոր International Investor Magazine-ի կողմից ճանաչվել է «Լավագույն Բանկը Հայաստանում»։
Մրցանակը շնորհվում է այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք առանձնանում են նորարարական մոտեցումներով, թվային նոր լուծումներով, հաճախորդակենտրոն ծառայություններով և ֆինանսական ոլորտում կայուն առաջընթացով։
Վերջին մեկ տարվա ընթացքում Evocabank-ը շարունակել է ընդլայնել իր թվային էկոհամակարգը, ներկայացրել նոր լուծումներ և ծառայություններ, ինչպես նաև զարգացրել միջազգային համագործակցությունները՝ ստեղծելով ավելի հարմար, արագ և անվտանգ բանկային փորձառություն իր հաճախորդների համար։
International Investor Magazine-ը հեղինակավոր միջազգային օնլայն և տպագիր ամսագիր է, որը ներկայացնում է տեղեկատվություն ֆինանսական շուկայական վերլուծությունների, ներդրումային հնարավորությունների և ֆինանսական աշխարհի մասին։ International Investor Magazine-ի առաքելությունն է հստակ տեղեկատվության միջոցով նպաստել գլոբալ շուկայում ներդրողների արդյունավետ որոշումների կայացմանը։