Վերադառնալ
Մրցանակներ

Evocabank-ը՝ AMX AWARDS 2026-ի մրցանակակիր

Evocabank-ը AMX AWARDS 2026-ի ընթացքում արժանացել է «Դեպոզիտարիայի ավտոմատացված համակարգերի կիրառման լավագույն գործընկեր» մրցանակին։

16.06.2026
Evocabank-ը՝ AMX AWARDS 2026-ի մրցանակակիր

Տեղի ունեցավ AMX AWARDS 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը համախմբեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպություններին՝ արժևորելու կապիտալի շուկայի զարգացման գործում նրանց ներդրումն ու ձեռքբերումները։

Մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան Evocabank-ին շնորհեց «Դեպոզիտարիայի ավտոմատացված համակարգերի կիրառման լավագույն գործընկեր» մրցանակը՝ բարձր գնահատելով Բանկի ներդրած տեխնոլոգիական լուծումները և ավտոմատացված համակարգերի արդյունավետ կիրառումը։

Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է Evocabank-ի հետևողական աշխատանքը թվային փոխակերպման ուղղությամբ։

Վերջին տարիներին Evocabank-ը զգալի ներդրումներ է կատարել թվային լուծումների զարգացման մեջ՝ շարունակաբար կատարելագործելով իր ծառայություններն ու գործընթացները։ Այս ամենի մասին են փաստում EvocaTOUCH բջջային հավելվածը և EvocaINVEST ներդրումային հարթակը, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս մի քանի հպումով կառավարել իրենց ֆինանսները, կատարել ներդրումային գործարքներ և օգտվել ժամանակակից թվային գործիքներից։

Շնորհակալ ենք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային բարձր գնահատականի համար։