Նոր համագործակցություն ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ
Evocabank-ը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային։
17.01.2023«Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունն ուղղված է Հայաստանի լիզինգատուների շահերի ներկայացմանը տարբեր կառույցներում և լիզինգի վերաբերյալ ճանաչողության ու իրազեկվածության բարձրացմանը։
Հիմնական նպատակներն են՝
- Լիզինգային ընկերությունների, ինչպես նաև լիզինգային գործարքի բոլոր կողմերի համար ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր, միասնական ձևակերպել խնդիրները և ձևավորել բոլոր շահառուների համար դրանց միասնական լուծման մոտեցումներն ու եղանակները։
- Բարձրացնել լիզինգի գործիքի վերաբերյալ իրազեկվածությունը, հետևել համաշխարհային շուկայում նշված գործիքի զարգացման տենդենցներին և դրանք փոխանցել ու համապատասխանեցնել Հայաստանի շուկային։
- Նպաստել ՀՀ-ում Լիզինգի՝ որպես ՀՆԱ-ի մակարդակի ավելացման վրա ազդող գործիքի, մի շարք հարկային արտոնությունների տրամադրմանը՝ դրանով իսկ խթանելով ՀՀ տնտեսության զարգացումը։
- Լուսաբանել ոլորտը, նեղ մասնագիտական տեսանկյունից հավաքագրել և փոխանցել շուկայի վերլուծության համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն, համակարգել բազմաթիվ ենթակառուցվածքների հետ աշխատանքները։
- Նոր ֆոնդերին և ծրագրերին միանալու հնարավորության ընդունում, պետական սուբսիդավորման ծրագրերի գծով անընդհատ բարելավումների իրականացում։
- Թրեյնինգների կազմակերպում և միջազգային տենդենցներին համապատասխան նորագույն և Հայաստանում նորարար պրոդուկտների ստեղծում։
Evocabank-ը, կարևորելով լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, պատրաստ է անդամակցության արդյունքում բացահայտել ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկել միասնական լուծման եղանակներ։
Որպես առաջատար նորարարական Բանկ՝ մեզ համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներին, մարտահրավերներին, ինչպես նաև` անմիջականորեն մասնակցել դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։