Վերադառնալ
Բանկային

Evocabank-ի Խորհրդի նոր կազմը

Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ընտրվել են Բանկի Խորհրդի նոր անդամները։

26.08.2025
Evocabank-ի Խորհրդի նոր կազմը

Հունիսի 19-ին կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի թիվ 02 արձանագրությամբ Evocabank-ի Խորհրդի նոր անդամներ են ընտրվել`

  • Վազգեն Գևորկյան
  • Մարտա Էչարրի
  • Մարինա Բուկի
  • Պիեր Կազիյակ

Վազգեն Գևորկյանը 2020 թվականից իր գործունեությունը կենտրոնացրել է ռազմավարական խորհրդատվության և նորարարական նախաձեռնություններում ներդրումների վրա՝ իր տեսլականով և հետևողականությամբ նպաստելով Հայաստանում բիզնես ոլորտի զարգացմանը։ 2019-2022թթ. եղել է Evocabank-ի Խորհրդի նախագահ՝ կարևոր դեր ունենալով Բանկի առաջընթացի և բիզնեսի ընդլայնման գործում։ Այսօր, որպես Խորհրդի անդամ` իր գիտելիքներով և փորձառությամբ շարունակում է նպաստել Evocabank-ի զարգացմանը։

Մարտա Էչարրին ունի ավելի քան 20 տարվա փորձ միջազգային բանկային և տեխնոլոգիական ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել UBS, J.P. Morgan, Lombard Odier, N26 Bank և Western Union առաջատար ընկերություններում։ Հիմնադրել է MUSE MOVEMENT SL-ը և հանդես է գալիս որպես տեխնոլոգիաների ռազմավարագետ ու հիմնական զեկուցող միջազգային նորարարական ֆորումներում, ներառյալ՝ The Future is Now և TEDxIE։

Մարինա Բուկին ունի ավելի քան 20 տարվա փորձ միջազգային ֆինանսական ոլորտում, որից ավելի քան 15 տարի աշխատել է Morgan Stanley-ում՝ հասնելով Investment Banking Financial Institutions Group (FIG) բաժնի գլխավոր տնօրենի պաշտոնի։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային բիզնես և ներդրումային համայնքներում՝ հանդիսանալով Hellenic Business Angels Network-ի խորհրդի անդամ, մենթոր Greek Fintech Hub-ում և Women on Boards UK-ի անդամ։

Պիեր Կազիյակն ունի ավելի քան 35 տարվա փորձ միջազգային բանկային և ներդրումային ոլորտներում։ Աշխատել է առաջատար ֆրանսիական և եվրոպական բանկերում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ կապիտալի շուկաների, կորպորատիվ ֆինանսների և ներդրումային կառավարման ոլորտներում։

Evocabank-ի Խորհրդի անդամների ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խորհրդի կազմի նոր անդամներն` իրենց միջազգային փորձով և մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև գործող անդամներն` իրենց արժեքավոր փորձով և ՀՀ տնտեսության և ֆինանսաբանկային շուկայի մասին համակարգային գիտելիքներով, կնպաստեն Բանկի ռազմավարական նպատակների իրականացմանը և կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն ստանդարտների ներդրմանը։