ESG կառավարման համակարգը Evocabank-ում
Evocabank-ը ներդրել է ESG կառավարման համակարգը՝ ամրապնդելով բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման գործընթացները։
31.03.2026
Evocabank-ը կարևորում է բնապահպանական և սոցիալական սկզբունքների ներդրումը՝ դրանք դիտարկելով որպես պատասխանատու և կայուն բանկային գործունեության կարևոր գործոն։
Այս նպատակով Բանկի Խորհրդի կողմից ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ՝ ուղղված ESG (Environmental, Social, Governance) սկզբունքների ներդրմանը և բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարման գործընթացների ամրապնդմանը։
Բանկի Խորհրդի անդամ Տաթևիկ Ջանոյանը նշանակվել է ESG համակարգող՝ ESG սկզբունքների ներդրումը Բանկում ապահովելու, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարման գործընթացներն արդյունավետ համակարգելու նպատակով։
Բանկի Վարչության կողմից վերահաստատվել ու հրապարակվել է Բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգը (ԲՍԿՀ), որը սահմանում է բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները։
Բանկի կողմից սահմանված ԲՍԿՀ-ին կարող եք ծանոթանալ այստեղ։
Այս նախաձեռնությունները ևս մեկ քայլ են Evocabank-ի կողմից՝ պատասխանատու բանկային գործունեության և կայուն զարգացման սկզբունքների ամրապնդման ուղղությամբ։
Այլ նորություններ
-
Գործարքների արգելափակում 1 կոճակով
01.06.2026
-
Ba3 վարկանիշ Moody’s-ից Evocabank-ին
18.08.2026
-
Հայաստանում գործարկվեց Firebird AI-ի «ԱԲ գործարանը»
11.08.2026