Evocabank-ը միացել է AmCham Armenia-ին
Evocabank-ը միացել է Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ-ին (ԱԱՊՀ)՝ ընդլայնելով միջազգային համագործակցության հարթակները։
10.02.2026
AmCham Armenia-ն, հանդիսանալով երկրի առաջատար բիզնես ասոցիացիան, 25 տարի շարունակ համախմբում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար ընկերությունների։ Իր հիմնադրման օրվանից ի վեր (2000թ.)` AmCham Armenia-ին այժմ անդամակցում են ավելի քան 170 անդամ ընկերություններ։
Նպաստելով բիզնես և ներդրումային միջավայրի զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան և հայկական գործարար համայնքների միջև կապերի ամրապնդմանը՝ AmCham Armenia-ն կապում է պետական և մասնավոր օղակները՝ ներկայացնելով իր անդամների շահերը և խթանելով ավելի արդյունավետ բիզնես միջավայրի ստեղծումը Հայաստանում։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանն իր խոսքում նշել է․ «AmCham Armenia-ի հետ համագործակցության շրջանակում մենք հույս ունենք ստեղծել հնարավորություններ, որոնք կնպաստեն Հայաստանի բիզնես էկոհամակարգի զարգացմանը և կաջակցեն նորարար ընկերությունների աճին։ Evocabank-ում մենք հավատում ենք համագործակցության ուժին և պլանավորում ենք մեր ներդրումն ունենալ՝ խթանելով ֆինանսական հաստատությունների և բիզնեսների միջև ավելի խորքային գործընկերությունը»։
AmCham Armenia-ին անդամակցությունը կստեղծի նոր հնարավորություններ Evocabank-ի համար՝ խթանելով միջազգային փորձի փոխանակումը, բիզնես կապերի ընդլայնումը, տեղական ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում մրցունակ ու ժամանակակից ֆինանսական միջավայրի ձևավորումը։