Evoca-ն՝ Yerevan Open շախմատային մրցաշարի ֆինանսական հովանավոր
Evocabank-ը տրամադրել է ֆինանսական աջակցություն՝ Yerevan Open 2025 միջազգային շախմատային մրցաշարի իրականացման համար։
18.12.2025
Երևանի շախմատի ֆեդերացիան այս տարի ևս կազմակերպեց Yerevan Open միջազգային բաց մրցաշարը, որն անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում։
Evocabank-ը հանդիսանում էր շախմատի միջազգային մրցաշարի հովանավոր՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն մրցաշարի իրականացման համար և նպաստելով միջոցառման կազմակերպման բարձր մակարդակին և զարգացմանը։
Yerevan Open 2025-ը միավորել էր ավելի քան 300 շախմատիստ 11 երկրից։ Մասնակիցների թվում կային բազմաթիվ միջազգային կոչում ունեցող շախմատիստներ։
Մրցաշարին ներկա էր նաև Evocabank-ի Մարքեթինգի և հանրային կապերի վարչության ղեկավար Լյուսի Սարուխանյանը, ով անձամբ հատուկ մրցանակներ հանձնեց «Բ» մրցաշարի հաղթողներին։
Evocabank-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեծ դերը, շարունակաբար աջակցում է կրթական, մշակութային և սպորտային նախաձեռնություններին՝ հավատալով, որ նման ծրագրերը նպաստում են երիտասարդների ներուժի բացահայտմանը և հասարակության զարգացմանը։