Ճամփորդիր ուր ուզես, վճարիր որտեղ և երբ ուզես
EvocaTOUCH-ի նոր ֆունկցիան հնարավորություն է տալիս ստանալ վճարման հաստատման կոդը ոչ միայն SMS-ով, այլև էլ․ փոստով, անգամ եթե չես ակտիվացրել ռոումինգը։
03.07.2025
Ճամփորդելիս բոլորս հիմնականում կենտրոնանում ենք լավ ժամանակ անցկացնելու վրա և հաճախ մոռանում, որ մինչև ճամփորդությունը սկսելը պետք է կատարել մի քանի գործողություն՝ այն ավելի հարմար դարձնելու համար։
Օրինակ՝ երբ դուրս ես եկել երկրից և ռոումինգ չես ակտիվացրել, կարող են առաջանալ անհարմարություններ՝ կապված առցանց վճարումների հետ։
Պատկերացրու հետևյալ իրավիճակը.
Դու գտնվում ես Պորտուգալիայում և ուզում ես պատվիրել սնունդ McDonald's-ից։ Ընտրում ես ուտելիքդ, սկսում ես վճարման գործընթացը, ու համակարգը պահանջում է հաստատման կոդ, որը սովորաբար ստանում ես SMS-ով։ Բայց քանի որ չես ակտիվացրել ռոումինգը, SMS-ը չի հասնում, և վճարումը չի կատարվում։
Ի՞նչ է առաջարկում Evocabank-ը․
EvocaTOUCH հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ այդ նույն հաստատման կոդը ոչ միայն SMS-ով, այլև էլ․ փոստով։ Այսինքն, անգամ եթե չես ակտիվացրել ռոումինգը կամ SIM քարտդ ակտիվ չէ, կարող ես ստանալ կոդը քո էլ․ հասցեին և առանց խնդիրների ավարտել վճարումը։
Այս ֆունկցիան հեշտացնում է վճարումների ընթացքը՝ անկախ գտնվելու վայրից։
Evocabank-ի հետ կարող ես ճամփորդել ամենուր և ամենակարևորը՝ առանց անհարմարությունների։