Նոր ինտերֆեյս՝ ավելի հարմար առցանց վճարումներ
Evoca-ի նոր թվային լուծումը գործընկերների կայքերում vPOS-ով առցանց վճարումները դարձնում է ավելի հարմար ու արագ։
16.06.2025
Եթե ձեր հաճախորդներն իրականացնում են առցանց գնումներ՝ օգտվելով Evoca-ի վճարային հարթակից՝ ավելի պարզ և ժամանակակից եղանակով։
Մեր վճարային համակարգի նոր ինտերֆեյսը շատ ավելի ինտուիտիվ է, պարզ և անվտանգ։ Այսուհետ, երբ հաճախորդը գնում է կատարում մեր vPOS ինտեգրված կայքերում, իր քարտային տվյալները լրացնելիս միաժամանակ տեսնում է՝ ինչպես են այդ տվյալները հայտնվում քարտի դիզայնի վրա։
Այս վիզուալ լուծումը մի կողմից ավելի հարմար է դարձնում տվյալների մուտքագրումը, իսկ մյուս կողմից՝ օգնում է մինիմալացնել տեխնիկական սխալները վճարման ժամանակ։
Ի՞նչ կտա նոր ինտերֆեյսը քեզ՝
Որպես հաճախորդ
- Ավելի պարզ ու ինտուիտիվ ինտերֆեյս՝ հեշտացնում է վճարման գործընթացը
- Վիզուալ հստակություն՝ քարտի տվյալները մուտքագրելիս անմիջապես տեսանելի են քարտի դիզայնի վրա
- Անվտանգություն՝ սխալ մուտքագրումների ռիսկը նվազում է
Որպես գործընկեր
- Ինտուիտիվ UI/UX՝ նվազեցնում է խափանումները և հաճախորդների հարցումները
- Ավելի բարձր վստահություն վճարային գործընթացի նկատմամբ՝ նպաստում է բրենդի վստահելիությանը
- Կրկնակի գնումների հավանականության աճ՝ դրական փորձը՝ հաճախորդին վերադառնալու մոտիվացիա
Եթե դեռ չես օգտվում Evoca vPOS-ից, շտապիր լրացնել օնլայն հայտը հետևյալ հղումով և օգտվել մի շարք առավելություններից։ Հեռ․՝ +37444605552 /Telegram, WhatsApp, Viber/
Evoca-ն միշտ առաջարկում է լավագույն թվային լուծումներն իր հաճախորդների և գործընկերների համար։
Այլ նորություններ
-
Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգ Evocabank-ում 26.05.2023
-
Evoca-ն Հայաստանում մեկնարկում է Google Pay վճարումներ 15.11.2022
-
Evoca Mobile POS՝ mPOS 26.10.2022