Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը Summer Fest 2023-ի գլխավոր հովանավոր

Գրքասերնե՜ր հավաքվեք․ հունիսի 17-ին սպասում ենք ձեզ տարվա ամենաթեժ փառատոնին, որտեղ լինելու են մի շարք նվերներ ու անակնկալներ։

09.06.2023
Evocabank-ը Summer Fest 2023-ի գլխավոր հովանավոր

Ամռան 17-րդ օրը Newmag-ն անցկացնելու է տարվա ամենաթեժ փառատոնը։ Մի ամբողջ օր ու մի մեծ այգի կրկին վերածվելու են գրքաքաղաքի։ Այս տարի ևս ամառային գրքատոնին միացել է Evocabank-ը։ Հենց իրադարձությունների էպիկենտրոնում՝ Evoca տաղավարում, բոլոր ընթերցասերներին սպասվում են անակնկալներ։ 

 

Newmag-ի հետ համագործակցությունը սկսվել է 2022թ․-ի Summer Fest-ից։ Համատեղ մյուս աշխատանքը Newmag-ն ու Evocabank-ը ներկայացրեցին դեկտեմբերին՝ հրատարակելով Քիմ Քարդաշյանի մասին հանրահայտ բեսթսելլերը՝ Շոն Սմիթի «Քիմ. մերկ Ճշմարտություն» գիրքը։

Արդեն 2-րդ տարին Evocabank-ը մասնակցում է ամառային գրքատոնին՝ որպես գլխավոր հովանավոր։ Այս տարի ևս գրքասերների համար պատրաստել ենք մի շարք անակնկալներ։ Երազ այգում գրքի տաղավարից 2 գրքից ավելի գնող ընթերցողներին կտրամադրվի թևնոց՝ իր հատուկ համարով։ Օրվա վերջում Evocabank-ի տաղավարում կանկացվի արդեն ավանդույթ դարձած խաղարկությունը և պատահականութան սկզբունքով թմբուկից կհանվեն հաղթողների համարները։ Բացի այդ, կխաղարկվեն նաև այլ հետաքրքիր նվերներ։

Լինելով ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում՝ Evoca-ն պարբերաբար հովանավորում է նմանատիպ կրթական ծրագրեր: Ավելին, արդեն երեք տարի Բանկի նոր և գերժամանակակից «Թումանյան» մասնաճյուղում՝ Թումանյան 15 հասցեում, գործում է նաև գրադարան՝ Dibrary:

Dibrary կամ digital library, այսինքն թվադարանում՝ թվային գրադարանում, կարելի է անվճար կարդալ էլեկտրոնային բիզնես գրքեր, հոդվածներ և հրապարակումներ, որոնք շարունակաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ ու վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից՝ կան դասական գրքեր և ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերներ, որոնք կարելի է կարդալ նաև տեղում՝ վայելելով մեկ բաժակ սուրճ և թեյ:

Այսպիսով, հանդիպում ենք հունիսի 17-ին, Երազ այգում, որտեղ մի ամբողջ օր՝ ավելի քան 10 ժամ, բոլոր ընթերցասերները կարող են մասնակցել ամառային փառատոնին: Նոր գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, թրեյնինգներ, մանկական ծրագիր, մրցանակաբաշխություն, համերգային շոու և էքսպո տաղավարներ։ Եվ ամենակարևորը՝ մեծ զեղչեր, շատ խաղարկություններ, անթիվ անակնկալներ գրքասերներին։

Արի՛ գրքի փառատոնին՝ #evoկարդալով: