Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր
Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող ավտովարկի հատուկ պայմաններից։
20.06.2024
                        Հունիսի 21, 22 և 23-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցիր Armenian Auto Show Expo-ի միջոցառմանը, որն, ի դեպ, տեսակով առաջին լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառումն է և բացահայտիր ավտոոլորտի ամենահայտնի ու պահանջված բրենդները։ Ի դեպ, լինելու են նոր և սպասված մոդելների շնորհանդեսներ։
Միջոցառմանը ներկայացված կլինեն՝
- ավտոմեքենաներ,
 - էլեկտրոմոբիլներ,
 - բեռնատարներ և հատուկ տեխնիկա։
 
Հունիսի 21-23-ը միջոցառմանը առցանց կամ տեղում գրանցվող այցելուները հնարավորություն կունենան շահելու ուղևորություն դեպի Աբու Դաբիի Ferrari World և ոչ միայն։
Բացի հովանավոր լինելուց՝ միջոցառման բոլոր այցելուների համար Evocabank-ն ունենալու է հատուկ առաջարկ: Բանկը տրամադրելու է ավտովարկ՝ հատուկ պայմաններով, որը գործելու է ընդամենը 3 օր՝ հունիսի 21, 22 և 23։ Առաջարկի մանրամասներին կարող ես ծանոթանալ անմիջապես միջոցառմանը՝ Evoca տաղավարում։
Այլ նորություններ
- 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Evoca x AZAT MARD
                                        27.10.2025
                                     - 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին
                                        27.08.2025
                                     - 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Մեկնարկեցին Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը
                                        21.07.2025